Չինացի տղամարդը ամեն օր տնից դուրս է գալիս հարսի զգեստով ու կանգնում փողոցում․ ողջ համացանցը հուզված էր նրա պատմությունն իմանալուց հետո

Չինացի տղամարդը ամեն օր տնից դուրս է գալիս հարսի զգեստով ու կանգնում փողոցում. երբ իմանաք՝ ինչու է նա այդպես վարվում, չեք կարողանա զսպել արցունքները…Չինացի Գուո Անգուանա անունով տղամարդը ամեն օր դուրս է գալիս փողոց հարսի զգեստով։Նա այդ զգեստով գրավումէ բազմաթիվ ճամփորդների ուշադրություն, ովքեր սկզբում ծաղրում էին չինացուն առանց հասկանալու, թե ինչու է իրեն այդպես պահում։ Սակայն, երբ մարդիկ իմացան, իրեն այդպես պահելու ճշմարտությունը, նրանք չկարողացան զսպել արցունքները։Պարզվում է՝Գուոն ունի 4 տարեկան դուստր, ով տառապումէ քաղցկեղով։

Աղջիկն ունի արյան քաղցկեղ ու բժիշկները նրան բուժելու համար ահռելի գումար են պահանջում։ Սկզբում Գուոն կարողանում էր ապահովել բուժման գումարը՝ ամեն օր աշխատելով ու պարտքեր անելով, սակայն շուտով նա հասավ այնպիսի մի վիճակի, երբ էլ չգիտեր, թե որտեղից գտնի անհրաժեշտ գումար իր աղջկա բուժման գոնե նվազագույն վճարն ապահովելու համար։

Այդ ժամանակ էր, որ չինացին դիմեց հիմնադրամների։ Նրանք ինչ-որ գումար հատկացրեցին ու կամավորները ևս փորձեցին օգնել հուսահատ հորը, սակայն նրանց գումարը ևս չբավականացրեց։ Ի՞նչ անել. Գուոն ընկավ հուսահատության գիրկը ու այդ ժամանակ էր, որ նա որոշեց գնալ ծայրահեղ քայլի։ Նա հասկացավ, որ պետք է այնպիսի բան անի, որը առավելագույնս կգրավի բոլորի ուշադրությունը։

Նա որոշեց հարսանեկան զգեստ հագնել, շուրթերը կարմիր ներկել , դուրս գալ փողոց, ուշադրություն գրավել ու գումար խնդրել նաև հասարակ անցորդներից։ Ինչպես արդեն նշեցինք, սկզբում նրա վրա բոլորը ծիծաղում էին՝ համարելով դա ինչ-որ աննորմալ մարդու քայլ, որ ուզում է ուշադրության արժանանալ, բայց հետո ամեն բան փոխվեց։

Մարդիկ իմացան տղամարդու պատմությունը, նրա մասին գրեցին հայտնի պարբերականներ ու անգամ ստեղծվեց հիմնադրամ, որը պետք է զբաղվեր գումարի հավաքման աշխատանքներով։ Այժմ Գուոն հավաքել է շուրջ 16.000 յուան, բայց նա վստահ է, որ կարող է ավելին։

Գուոն նշում է, որ ինքն ամեն ինչի է պատրաստ հանուն նրա, որ իր փոքրիկն ապրի։ Նա վստահեցնում է, որ ո՛չ մի ծաղրանք, ո՛չ մի ծիծաղ չի կարող կրեն կանգնեցնել։ Նա մինչև վերջ կգնա դեպի իր նպատակը ու կհասնի նրան, որ իր դուստրը վերջապես կապրի լիարժեք կյանքով։

Չինացին ապացուցել է, որ մեզնից յուրաքանչյուրը իր կյանքի պայքարնէ մղում ու ոչ ոքի պետք չէ քննադատել՝ դուք չգիտեք՝ ինչի միջով է անցնում դիմացինն այդ պահին ու ինչու է իրեն այդպես պահում։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Չինացի տղամարդը ամեն օր տնից դուրս է գալիս հարսի զգեստով ու կանգնում փողոցում․ ողջ համացանցը հուզված էր նրա պատմությունն իմանալուց հետո
error: Content is protected !!