«Չեմ ների երկրորդ անգամ». Անի Երանյանը՝ անպատասխան սիրո և ամուսնության մասին

Բլից հարցազրույցների շարքում զրուցել է դերասանուհի Անի Երանյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:

Արթնանալուց հետո առաջինը սուրճ եմ խմում:

Իմ իդեալական հանգստյան օրն անցնում է ամբողջ օրը անկողնուս մեջ մնալով:

Ֆիլմը պետք է դիտել այն մարդկանց հետ, ովքեր ֆիլմը դիտելու ընթացքում չեն խոսում:

Առաջին աշխատավարձս 20.000 դրամ էր: Գաղտնի հոբի չունեմ:

Ամենաթանկ իրը, որ գնել եմ` բիզնեսս է: Մարդու մեջ ինձ կարող է գրավել անկեղծությունն ու անմիջականությունը:

Վանել`կեղծավորությունը: Զայրանում եմ, երբ  ուշանում են: Երբեք օդապարիկով թռիչք չեմ անի: Չեմ ների երկրորդ անգամ:

Կներեմ, եթե անկեղծ գիտակցեն ու ընդունեն սխալը: Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու… չեմ ունենա:

Ինձ շատ է ծիծաղեցնում սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը:

Երջանիկ լինելու համար պետք է  գտնել ինքդ քեզ ու հանգստությունդ քո մեջ: Առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցում, իսկ ավելի լուրջ`16-17 տարեկանում:

Անպատասխան սերն ունի իր տեղը այս կյանքում: Դիմացինի սիրուն արժանանալու համար երբեք ոչինչ չեմ արել:

Մինչև ամուսնանալը պետք է շատ լավ մտածել: Կամուսնանամ, եթե վստահ լինեմ, որ պատրաստ եմ:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Չեմ ների երկրորդ անգամ». Անի Երանյանը՝ անպատասխան սիրո և ամուսնության մասին
error: Content is protected !!