Ուղարկում եմ քեզ 200 դոլար, քո երկրում պա տերազմ է. 93-ամյա շվեյցարացի Էդուարդ պապիկը չկարողացավ անտարբեր մնալ, արցունքներս հազիվ էի զսպում

Մի պապիկ կա՝ 93 տարեկան, որին ճանաչում եմ արդեն մոտ 20 տարի։ Հայ չէ, շվեյցարացի է՝ Էդուարդ անունով, ոմանց պատմել եմ իր մասին… Երբ պիտի լույս աշխարհ գար մեր երկրորդ որդին, ես ու իմ սիրելի ամուսինն առանց երկմտելու նրան տվեցինք այս պապիկի անունը… Նա ինձ մի անգամ ասել էր, թե աթեիստ է… այդպիսին էր եղել իր կյանքն ու իր դաստիարակությունը…

Սեփական ժառանգներ չի ունեցել. 6 տարեկանում, երբ իր ժամանակների Եվրոպան սովի ու աղքատության մեջ էր, ընտանիքի վեցերորդ որդուն, ամենակրտսերին՝ իրեն, հանձնել էին մանկատուն… նվազ ու փոքրիկ երեխա՝ երբեք չէր ճաշակել ընտանիքի քաղցրությունը… ձեռք էր բերել մասնագիտություն, կազմել ընտանիք, բայց երեխա չունենալով որդեգրել էր մի աղջնակի՝ կորեացի մեկամյա փոքրիկի, սակայն երբ աղջիկը բոլորել էր հինգ տարին, կինը լքել էր և իրեն, և որդեգիր դստերը…

Էդուարդը միայնակ էր մեծացրել նրան՝ մշտապես ցա վով նշելով, որ տարաբախտ փոքրիկը երկու անգամ է լքվել մորից… Շատ տարիներ անց, հասուն տարիքում այս աղջիկը, որ ինձ հասակակից է, հայտնվել էր հո գեբուժարանում, ու այնտեղ է մինչ օրս…

Մեր ծանոթությունից ի վեր Էդուարդը, որի համար ես ոչինչ-ոչինչ բացառապես չեմ արել, պարբերաբար փոքրիկ գումարով սատարում էր ընտանիքիս, ու դա սկսվեց այն տարին երբ մեզ մոտ անասելի ց րտեր էին. ես համառորեն հրաժարվում էի նրանից որևէ օգնություն ընդունել, բայց նրա պնդումը, թե իր ապահով (ի դեպ չափազանց համեստ) բնակարանում նա անկողինը կդնի պատշգամբում, ձմեռվա կեսին, եթե ես գոնե հոսանքի համար գումար չընդունեմ, ստիպեց ինձ տեղի տալ… ու այդպես, անկանոն ու անսպասելի, առանց իմ հոգսերի մասին իմանալու՝ նա գումար էր ուղարկում հատկապես այն ժամանակ, երբ մենք արդեն ոչ մի լումայի հույս չէինք ունենում… դա շատ փոքրիկ բայց շատ նշանակալի էր, հատկապես, երբ ստիպված էինք լինում հաշվել կոպեկները մեր առաջնեկի համար գեթ կաթը պարտքով չգնելու համար…

շարունակությունը այստեղ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուղարկում եմ քեզ 200 դոլար, քո երկրում պա տերազմ է. 93-ամյա շվեյցարացի Էդուարդ պապիկը չկարողացավ անտարբեր մնալ, արցունքներս հազիվ էի զսպում
error: Content is protected !!