Որքան հատուցում կստանան զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները

Որքան հատուցում կստանան զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները
Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների հետեւանքով, ցավոք, հայկական կողմն ունի 320 զ ոհ: Հերոսների ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո, իսկ դրա համար գործում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որը պետք է աջակցություն ցուցաբերեր 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքներին եւ I կամ II խմբի հաշմանդամ դարձածներին:

Այսպիսով,պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողների ընտանիքները ստանում են 82 մլն դրամ,

պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողների ընտանիքները՝ 70 մլն դրամ,

տարածքային պաշտպանությանը ներգրաված անձ կամ տարածքային պաշտպանությանը կամավորագրված անձը՝ 70 մլն դրամ,

պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայի եւ պարտադիր զինվորական ծառայության շարքային զինծառայողների ընտանիքները՝ 58 մլն դրամ:

Այս բոլոր դեպքում նախատեսված գումարի չափից 10 մլն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով 20 տարվա ընթացքում: Բացի այդ, զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100 հազար դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Բոլոր զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքները լինելու են պետության հոգածության ներքո:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Որքան հատուցում կստանան զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները
error: Content is protected !!