Որոշ «կոլխոզի չոբաններ» մխտռեցին․ Արմեն Դանիեյանի չափազանց դիպուկ գրառումը.

ՀՀ պետական և քաղաքական գործիչ,  գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Դանիեյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. Այսօր ընկերներիցս ինձ տեղեկացրին, որ իմ դեմ «մեծ գրոհ է հասունանում», որն ըստ ամենայնի կապված է իմ գրառումների հետ… ես այն եմ ինչ կամ, և դրանով եմ առանձնացել շատ֊շատերից… դրանով եմ ես տարբերվել շատերից, որ ունենալով որոշակի իշխանություն մնացել եմ պարզ ու խաղաղ իմ խղճի հետ. չեմ «ծախվել», չեմ «խոնարհվել» և չեմ ծնկել…

Ես անսխալական մարդ չեմ և ոչ էլ ամենազոր… Ես հրաժարվել եմ ամենից, ինձ պահել եմ միայն արժանապատվությունս…

Ես չեմ «չոքել» և չեմ խոնարհվել ոչ Սերժ Սարգսյանի և ոչ էլ նրա փեսա Միշիկի առջև… ինչպես շատ֊շատերը…

Հ.Գ. Ես ընդունում եմ ինձ ուղղված «մարտահրավերը»… հետայսու դուք և ձեր գրչակները կտեսնեք ու կլսեք իմ՝ ձեզ հասցեագրված նոր «գլուխգործոցներ»… ձեր ընտանիքի անդամները հրաժարվելու են ձեզնից…
Ես կամ ու գործելու եմ՝ անկախ նրանից՝ ինձ ինչ պիտակներ են «շնորհելու»՝ Իմ Հայրենիքին ու ժողովրդին դառնության ու դժբախտության մեջ պահած ստահակները…
Ես երբեք… երբեք չեմ ընկրկի, քանի դեռ ապրում եմ… իմ կյանքը նվիրել եմ Իմ Հայրենիքին…ու ճշմարտությանը… և մի քայլ չեմ նահանջի…

Անդրանիկ Մարգարյանին և Աշոտ Նավասարդյանին հարգել եմ ու հարգելու եմ, որպես բացառիկ հայրենասեր և ազգային գաղափարախոսություն կրող անհատների… Ցավոք, որոշ «կոլխոզի չոբաններ» մխտռեցին, ավերեցին ու քայքայեցին այդ մարդկանց ստեղծածը…

Հ.Գ. Սեփական աչքերով բազմիցս տեսել եմ Անդրանիկ Մարգարյանի թաց աչքերը և հուզված վիճակը… ընկերոջ և զինակցի համար…

Այդ կուսակցության համամասնական ցուցակով երկրորդ անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել Անդրանիկ Մարգարյանի համառ ջանքերի շնորհիվ (ես մեծահարուստ չէի) և մեկ տարի հետո անվերադարձ հեռացել քաղաքականությունից ( Անդրանիկ Մարգարյանն այլևս չկար)…

Հ.Գ. Ես ազգային գաղափարներ կրող հայ մարդ եմ, ով ապրում և գործում է այդ արժեքները խստագույնս պահպանելով… Իմ անցած ճանապարհը ծայրից ծայր եղել է քարքարոտ ու կնճռոտ… բայց ես երբեք չեմ տրտնջացել ու չեմ ընկրկի… սա հաշվի առեք, ոչ հարգելի մեծահարուստ բոմժեր…

Ինչ եմ ես խնդրել Նիկոլ Փաշինյանից… պաշտո՞ն, ոչ, երբեք… ով չգիտի թող իմանա, այո’, ես Նիկոլ
Փաշինյանից խնդրել եմ ու էլի եմ խնդրում Հայաստանը «փրկել» կործանումից…

Ես նույն խնդրանքն եմ ունեցել Լևոն Տեր֊Պետրոսյանից, երբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող էի, Ռոբերտ Քոչարյանից, երբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս էի, ԱԺ պատգամավոր, Սերժ Սարգսյանից, երբ դատախազ էի…Եվ ոչ միայն խնդրել եմ, այլև իմ գործունեությամբ նպաստել իմ երկրի հզորացմանը…

Հ.Գ. Իմ խոսքի «ինքնավստահությունը» լրջագույն հիմքեր ունի, քանզի ես երբեք «չեմ վաճառել» ոչ պատիվս և ոչ էլ արժանապատվությունս… մնացել եմ «վարկաբեկված» կոռուպցիոն միջավայրում..
Ես առանց Հայաստան կյանք չունեմ… Իմ անունը ՀԱՅ է, ազգանունը՝ ՀԱՅԱՍՏԱՆ…

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Որոշ «կոլխոզի չոբաններ» մխտռեցին․ Արմեն Դանիեյանի չափազանց դիպուկ գրառումը.
error: Content is protected !!