Ոսպով կոտլետի բաղադրատոմս, մսից համեղ է ստացվում, փորձեք, հաստատ չեք փոշմանի

Գուցե տարօրիանկ թվա, սակայն ոսպով կոտլետները անմահական համեղ կոտլետներ են։ Դրանք շատ հյութալի են և ախորժաբեր։ Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ իմ սիրելի ոսպով կոտլետը. ես չէի էլ պատկերացնում, որ կարող է այսքան համեղ լինել. հիմա սա ավելի շատ եմ պատրաստում, քան մսով կոտլետը: Այս բաղադրատոմսով ոսպով կոտլետները շատ համեղ են ստացվում, դրանք շատ օգտակար են և դյուրամարս, հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ոսպով խճողակի հետ հիանալի կերպով համադրվում են բանջարեղենները, ձուն, այլ հատիկավորներ:

Անհրաժեշտ բաղադրիչներն են ՝ 1 բաժակ կանաչ ոսպ, 1 հատ մեծ չափի գազար , յուղ՝ տապակելու համար, աղ-ըստ ճաշակի , պղպեղ-ըստ ճաշակի , կարմիր պղպեղ-ըստ ճաշակի, քարի-ըստ ճաշակի, չորացրած նեխուր-ըստ ճաշակի ,

Պատրաստման եղանակը․ Ոսպը թրջել ողջ գիշեր: Գազարը անցակցնել խոշոր քերիչով: Ոսպը քամել և լցնել գազարի վրա: Գազարը և ոսպը անցկացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և մյուս համեմունքներով։

Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել և տապակել երկու կողմից: Ոսպով կոտլետները ավելի համեղ են ստացվում հալած յուղով տապակելիս, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել բուսայուղ։

Վերջ։ Այսպիսի պարզ հնարքների միջոցով կարող եք արագ պատրաատել այդքան համեղ կոտլետները։ Դե, չենք մոռանում նաև կիսվել այս հրաշք բաղադրատոմսով մտերիմների հետ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ոսպով կոտլետի բաղադրատոմս, մսից համեղ է ստացվում, փորձեք, հաստատ չեք փոշմանի
error: Content is protected !!