«Ոսկե ար յուն». աշխարհում միայն 43 հոգի ունի ար յան այս խմբից

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր մարդու ար յուն պատկանում է չորս տարբեր խմբերից մեկին: Բացի սրանից, կարևո՞ր է արդյոք, որ դո նորի և հի վանդի ար յան ռեզուսները համընկնեն: Դա կախված է անտիգեներից, որոնք գտնվում են էրիտրոցիտների՝ մեր արյան բաղադրիչներից մեկի մակերեսին: Այս բացահայտումը նախորդ դարում արել է ամերիկա-ավստրիացի գիտնական Կարլ Լանդշտայները, որի համար էլ արժանացել է Նոբելյան մրցանակի:

 

Քիմիկոս-իմունաբանը իր հետազոտությամբ զգալիորեն նպաստել է վի րահատությունների ընթացքում շատ արյուն կորցրած հի վանդների համար դո նոր գտնելու ճիշտ ընտրությանը: Մինչև այդ պահը բժիշկներին և գիտնականներին չէր հաջողվել հասկանալ, թե ինչու նույն խմբին պատկանող ար յունը չի համապատասխանում բոլոր հի վանդներին:

 

Ռեզուսի գործոնը բացահայտվելուց հետո համարվում էր, որ այն կարող է լինել միայն դրական կամ բացասական: Սակայն 1961թ. Ավստրալիայի հիվանդանոցներից մեկում հայտնվեց մի կին, որն Ավստրալիայի բնիկ ժողովուրդներից մեկի ներկայացուցիչ էր: Կնոջ ար յունը հետազոտելուց հետո պարզ դարձավ, որ դրա ռեզուսի գործոնը տարբերվում էր ստանդարտից. ըստ լաբորատոր տեխնիկների՝ այն «զրոյական էր»: Էրիտրոցիտների մակերեսին առհասարակ չգտնվեցին անտիգեներ: Ինչպես պարզ դարձավ հետո, այդպիսի արյուն ունեցող մարդը դոնոր կարող է հանդիսանալ ցանկացած մարդու համար, իսկ ռեզուսի գործոնը էական նշանակություն չի ունենա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեր մոլորակում դեռևս գրանցել է «զրոյական» ռեզուսով ընդամենը 43 մարդու: Նրանցից յուրաքանչյուրը արյուն է պահում հատուկ տարայում: Խնդիրը նրանում է, որ չնայած իրենց արյան փոխանցման բազմակողմանիությանը, «ոսկե արյան» սեփականատերերի համար դոնոր կարող են հանդիսանալ միայն հենց իրենք. ցանկացած այլ արյուն չի համապատասխանի: Այդ պատճառով նրանք պետք է արյան հավելյալ պաշար ունենան անակնկալ վիրահատությունների կամ դժբախտ պատահարների դեպքում:

ԱՀԿ-ն փորձում է գտնել «ոսկե արյան» այլ սեփականատերերի: Հայտնի է միայն մեկ բան՝ նրանք հանդիսանում են համընդհանուր դոնորներ, քանի որ նրանց արյունը կարող է համապատասխանել շատերի փոխներարկման համար:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ոսկե ար յուն». աշխարհում միայն 43 հոգի ունի ար յան այս խմբից
error: Content is protected !!