Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն. Սաուդյան Արաբիայում կոչ են անում բոյ կոտել ամեն թուրքականը

Ալ Արաբիան հայտնում է,  Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը կրկին անգամ կոչ է արել  բոյկոտել «ամեն թուրքականը»։ «Ես ասացի դա պարզ և հստակ: Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- նշել է Աջլան ալ Աջլանը թվիթերյան հրապարակման մեջ:Նրա խոսքով՝ իրենք, որպես քաղաքացի և գործարար, ոչ մի գործ չեն ունենա թուրքական բիզնեսի հետ: Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել չհամագործակցել երկրում առկա թուրքական ընկերությունների հետ:

Ալ Ալջանը նշել է,որ սա «նվազագույն պատասխանն է», որը սաուդացիները կարող են տալ «շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վի րավո րանքների և թ շնամա նքներին ֆոնին»:

Թուրքական բիզնեսների բոյ կոտի մասին կոչը հնչել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել է, որ Արաբական ծոցի մի քանի երկրներ թի րախավորել են Թուրքիային, և հարցականի տակ էր դրել այդ երկրների գոյությունը:

«Չպետք է մոռացվի, որ այս երկրները գոյություն չունեին երեկ և, հավանաբար, գոյություն չեն ունենա վաղը: Ինչևէ, մենք հավերժ կշարունակենք ծածանել մեր դրոշը այս տարածաշրջանում»,- ասել էր Էրդողանը:

Աղբյուր

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն. Սաուդյան Արաբիայում կոչ են անում բոյ կոտել ամեն թուրքականը
error: Content is protected !!