Նորից երկրաշ արժեր կլինեն.. Արտակարգ իրավիճակների մասնագետի հայտարարությունը

Արտակարգ իրավիճակների մասնագետ, Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում գրանցված երկրաշա րժին ու պարզաբանել, թե ինչով է պայմանավորված ՀՀ տարածքում երկրաշ արժերի առաջացումը։ Գրիգորյանը, մասնավորապես, գրել է. «Շարունակում եմ ներկայացնել ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, որոնք ամփոփված են Արտակարգ Ալիքի՝ Որ փո րձությունը փոր ձանք չդառնա գրքում: Երկրաշ արժերից հետո հաճախ տրվող հարցերը՝ մաս 2

Ով իրազեկված է, նա պաշտպանված է: Այսօրվա վիճակով ճի՞շտ է գնահատված ՀՀ տարածքի սեյ սմիկ վտա նգը. — Սպիտակի 1988 թվականի երկրաշա րժից հետո կազմվեցին ՀՀ տարածքի սեյ սմիկ վտա նգի կամ, նույնն է, սեյ սմիկ շրջանացման մի քանի քարտեզներ, որոնցով հանրապետության գրեթե ողջ տարածքում սե յսմիկ վտ անգի մակարդակը բարձրացավ միջինը 1, իսկ որոշ տեղերում 2-3 բալով: Այսօր վտա նգի ամենացածր մակարդակը գնահատվում է 8 բալ, իսկ ամենաբարձրը` 9-10 բալ: Մեր կարծիքով, այսպիսի գնահատումն իրական վտա նգին շատ ավելի մոտ է:

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի երկրաշ արժերի առաջացումը. — Երկրագնդի սալերի տեկտոնիկայի հայտնի սխեմայի համաձայն, Կովկասը, այդ թվում և ՀՀ տարածքը, գտնվում են Արաբական և Եվրասիական սալերի բախ ման գոտում: Այսինքն՝ Արաբական սալը տարեկան մինչև 2 սմ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-հյուսիս-արևելք, իսկ Եվրասիական սալը համարվում է անշարժ: Դրա հետևանքով Կովկասը «ճզմվում» է, տեղի է ունենում երկրակեղևում տեկտոնական լարո ւմների կուտակում, որն ի վերջո հանգեցնում է բլոկերի կտրուկ տեղաշարժերի, կամ՝ երկրաշա րժերի: Քանի որ սալերի նշված տեղաշարժերը տևում են միլիոնավոր տարիներ, հետևաբար՝ մեր հանրապետության տարածքում ևս ապագայում կլինեն ուժեղ երկրաշա րժեր:

Ուժեղ երկրաշ արժի ժամանակ Հայկական ատոմակայանը քանի՞ բալի կդիմանա. — Ատոմակայանը պատկանում է հատուկ նշանակության օբյեկտների թվին: Այն գտնվում է թե’ տեղական և թե’ արտասահմանյան մասնագետների հսկողության տակ: Այն ՀՀ ներկայիս սեյսմակայուն կառույցներից մեկն է և նախատեսված է 9 բալ ու ժգ նության երկրաշ արժի համար:

Սպիտակի երկրաշ արժը բնական ծագման երկրաշ արժ էր, թե՞ ոչ. — Սպիտակի երկրա շարժը միանշանակ բնական երկրաշ արժ էր: Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օջախում անցյալում ևս եղել են երկրաշ արժեր: Երկրաշ արժի ժամանակ անջատվել է 1016 Ջոուլ էներգիա, որը համարժեք է Հիրոսիմայի վրա նետված հարյուր ատո  մային ռո ւմբի միաժամանակյա պայ թյունից անջատված էներգիային: Երկրաշ արժի հիպոկենտրոնը գտնվել էր 10-12 կմ խորության վրա. այդպիսի խորության հորատման միջոցով մարդկությունն առ այսօր հասել է միայն մի կետում` Կոլա թերակղզում, 10-ից ավելի տարիների հորատման ընթացքում: Սպիտակի երկրաշ արժը լավ ուսումնասիրված դասական երկրաշ արժ է` նախացնցումներով, հիմնական ցնցումներով և հետցնցումներով:

Ուժեղ երկրաշ արժի դեպքում Երևանում կամ նրա որևէ թաղամասում ի՞նչ ավե րածություններ կարող են լինել. — Մինչև 1990-ական թվականները կառուցված ՀՀ շենք-շինությունները չեն համապատասխանում տարածքի սեյ սմիկ վտ անգի մակարդակին (նախագծվել են ցածր վտ անգի հաշվառումով, ցածր էր շինարարության որակը, շենքերի զգալի մասը հատել է շահագործման ժամկետը և այլն), հետևաբար՝ խո ցելի են: Սպիտակի երկրաշ արժը ցույց տվեց, որ խոշորապանելային և շրջանակակապային համակարգով (Բադալյանի նախագծով) կառուցված բազմահարկ շենքերն իրենց դրսևորել են որպես բավականին հուսալի և սեյսմակայուն, իսկ կարկասապանելային (111 սերիայի) և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը, հակառակը, բարձր խո ցելի են:

Երևանում կարելի՞ է կառուցել բազմահարկ շենքեր. — Երևան քաղաքում և ՀՀ-ում կարելի է կառուցել բարձրահարկ շենքեր, եթե հաշվի են առնված տվյալ տարածքի երկրաբանական առանձնահատկությունները, գրունտային բավարար պայմանները և սեյսմակայուն շինարարության բոլոր նորմերը:

Որքանո՞վ են ՀՀ բնակավայրերը պաշտպանված ուժեղ երկրաշա րժի բա ցասական հետևանքներից. — Ուժեղ երկրաշ արժի բա ց ասական հետևանքների նվազեցման նպատակով ՀՀ կառավարությունը 1991 թվականին մշակել է ռա զ մավարություն, 1999 թվականին հավանություն է տվել սեյսմիկ ռի սկի նվազեցման երկու համալիր ծրագրերի՝ ՀՀ տարածքի և Երևանի տարածքի համար: 2002 թվականին ընդունվել է ԱՊՀ երկրներում առաջին՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: 2010 թվականին ընդունվել է Հայաստանի սեյսմիկ անվտ անգության ապահովման հայեցակարգ և նույն թվականին՝ նրա դրույթների կատարումն ապահովող միջոցառումների ցանկ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այլ գերատեսչությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ, իրականացնում է ՀՀ տարածքի սեյսմիկ ռ իսկի նվազեցման աշխատանքներ:

Որո՞նք են ՀՀ-ում ուժեղ երկրաշ արժերից շենքերի մեծամասշտաբ ավե րումների հիմնական պատճառները. — Մինչև 1989 թվականը կառուցված շենքերն ու կառույցները սեյսմիկ տեսակետից ավելի խո ցելի են մի քանի պատճառներով: Նախ, դրանք նախագծվել ու կառուցվել են հիմնականում սեյսմիկ վտ անգի ցածր մակարդակի հաշվառումով, ապա՝ շինարարության որակը ցածր է եղել, սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջները այնքան էլ խիստ չէին, որոշակի քանակով շենքերի շահագործման ժամկետն անցել է, և վերջապես՝ թույլ են տրվել սխալներ շենքերի շահագործման ժամանակ: Սա հանգեցրել է շենքերի և կառույցների սեյսմակայունության նվազեցմանը: 1989 թվականից հետո կառուցված շենքերի սեյսմակայունությունն անհամեմատ ավելի բարձր է:

Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը. — Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:

Ո՞րն է երկրի սեյսմիկ անվտա նգության ապահովման գլխավոր ուղղությունը. — Հիմնախնդրի լուծման համար պարտադիր է կատարել հետևյալ քայլերը. հուսալի գնահատել տարածքների սեյսմիկ վտա նգը, գնահատել շենքերի և կառույցների սեյսմիկ խո ցելիությունը, ապա և տարածքների սեյսմիկ ռի սկը, վերջապես՝ իրականացնել պլանավորված գործողություններ սեյսմիկ ռի սկի նվազեցման համար: Վերջին խնդիրը` ռի սկի նվազեցումը, բարդ, մեծ նյութական միջոցներ և ժամանակ պահանջող գործընթաց է:

Ուժեղ երկրաշա րժից հետո տուն վերադառնամ, թե՞ոչ. — Ուժեղ երկրաշա րժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Ի՞նչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտ անգ տեղը. — Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նորից երկրաշ արժեր կլինեն.. Արտակարգ իրավիճակների մասնագետի հայտարարությունը
error: Content is protected !!