Նիկոլ քեզ հրավիրում եմ Հ1-ի եթեր ուղիղ հեռարձակմամբ բանավեճի․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հրավեր Նիկոլ Փաշինյանին Փաշինյա՜ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:

Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնասակար քարոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդման, դատարանների նսեմացման ու սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնատիրության հաստատման և այլ հարակից թեմաների շուրջ:

Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ… Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր:

Համ էլ ես 3 միլիոն վարչապետներից մեկն եմ: Քեզ 48 ժամ: Սպասում եմ պատասխանիդ…

Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ… Ես մի պայման եմ միայն դնում. Դիմակ չեմ դնելու… Ժամանակը գնաց…»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նիկոլ քեզ հրավիրում եմ Հ1-ի եթեր ուղիղ հեռարձակմամբ բանավեճի․ Գևորգ Պետրոսյան
error: Content is protected !!