Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ժամանել Մոսկվա և բանակցել Իլհամ Ալիևի հետ

Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ հանդիպելու նպատակով Մոսկվա գնալու պատրաստակամության մասին․ Տեղի է ունեցել Անվ տանգության խորհրդի արտահերթ նիստ Բոլորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Մոսկվա մեկնել՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բան ակց ությունների նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման համար։

«Լեռնային Ղարաբաղի հակ ամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դա մեր դիրքորոշումն է։ Ցա վոք, Ադրբեջանը համաձայն չէ այդ տեսակետին։ Եվ ես պատրաստ եմ շարունակել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ մեկնել, հանդիպել, խոսել»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին՝ պատրա՞ստ է ինքն անձամբ Մոսկվա մեկնել՝ ՌԴ-ի միջնորդությամբ նման հանդիպման մասնակցելու։

Փաշինյանը, միաժամանակ, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակ ամար տության կարգավորումը պետք է հիմնվի փոխզիջումների վրա։

«Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։ «Եվ <…> եթե մյուս կողմից պատրաստակամություն չկա, մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել մեր ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար։ Ես կարծում եմ, որ սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական Սփյուռքի դիրքորոշումն է, ես կարծում եմ՝ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»,- հավելել է նա։
Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ժամանել Մոսկվա և բանակցել Իլհամ Ալիևի հետ
error: Content is protected !!