Նենց էր պարում, որ քեֆդ բերում էր․ Շահեն Գալստյանը ընկավ հերոսի մա հով, հանգչիր խաղաղությամբ, հավերժ փառք քեզ

Հայրենիքի սահ մանները պաշ տպա նելիս զո հվել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի բաժնի ուսանող, ժամկետային զինծառայող Շահեն Գալստյանը: Շահեն Գալստյանը ծառայության էր զորակոչվել 1-ին կուրսից: Ուսումնառության ընթացքում նա ցուցաբերել է գերազանց առաջադիմություն, կարգապահություն և մեծագույն հետաքրքրություն ընտրած մասնագիտության հանդեպ:

Շահեն Գալստյանը նաև Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատար էր, ուներ պարողին հատուկ բնածին տվյալներ, աշխատասիրություն, մշտապես դրսևորել է իրեն որպես ժողովրդական պարերի բացառիկ կատարող:

Իր կատարողական բարձր վարպետության և կարգապահության շնորհիվ Շահեն Գալստյանն արժանացել է ինչպես ամբիոնի դասախոսների, այնպես էլ անսամբլի ղեկավարների, պարարվեստի մասնագետների գովեստին և գնահատանքին:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողներն իրենց խորը վ շ տակցությունն են հայտնում Շահեն Գալստյանի հարազատներին, զինակիցներին։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նենց էր պարում, որ քեֆդ բերում էր․ Շահեն Գալստյանը ընկավ հերոսի մա հով, հանգչիր խաղաղությամբ, հավերժ փառք քեզ
error: Content is protected !!