Մի օր էլ ձեզ են գաղթական դարձնելու, քանի դեռ նիկոլին չեք վռնդել․․ ոտքի ելեք դրան հեռացնենք․ Մարգարիտ Եսայան

Այս նկարը դնում եմ, որ որոշ բ-ի գյադեք ի վերջո սկսեն ընկալել ինչ է կատարվել, ընկալեն, որ , նիկոլը, չունենալով ոչ իրավական եւ ոչ բարոյական իրավունք, թուրքին է մատուցել հայրենիք, Արցախ, արժանապատվություն․․Աշխարհում հայի անունը միշտ ուղեկցվել է արժանապատվության վեհ զգացողություններով, հիմա, դավաճանի կատարած քայլով ամբողջ մի ժողովուրդ դարձավ անարժանապատիվ, այո, թուրքը ծիծաղում է հայի վրա,․․Այո, խիստ է եւ տխուր, բայց նայեք այս նկարին, նայեք, եւ ոտքի ելեք, ընդվզեք եւ միասնական ուժերով դրան հեռացնենք ու փորձենք փրկել այն, ինչ դեռ սա չի հասցրել մատուցել թուրքին․․․․


Մի մտածեք, ձեր տան դռան մետլախի պես, ձեր մետլախը մաքուր է, ուրեմն օքեյ է, մի մտածեք, թե պատերազմն ավարտվեց, օքեյ է, մի շարունակեք խաբված մնալ, մի քիչ, գոնե մի քիչ շարժեք ձեր միտքը, հասկացեք՝ վատթարագույնը դեռ առջեւում է, քանի դեռ նիկոլին չեք վռնդել ․․

Հասկացեք, մի օր էլ Մարտակերտի յոթ գյուղերի բնակիչների պես ձեզ են գաղթական դարձնելու ձեր գյուղերից, ձեր քաղաքաներից, հասկացեք, հայեր,,մի քիչ շարժեք ձեր միտքը․․

Գուցե եւ էսօր կուշտ եք ու տաքուկ լռվել եք ձեր տներում, վաղը լինելու եք սոված եւ անտուն․․Չեմ չափազանցնում․․․․Դույզն ինչ չեմ խտացնում գույները․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մի օր էլ ձեզ են գաղթական դարձնելու, քանի դեռ նիկոլին չեք վռնդել․․ ոտքի ելեք դրան հեռացնենք․ Մարգարիտ Եսայան
error: Content is protected !!