Մզկիթում աղոթելիս Թայիփ Էրդողանը կորցրել է գիտակցությունը

Թուրքական «Հյուրիեթը» հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը առավոտյան աղոթքի ընթացքում առողջության վա տթա րացումը բացատրել է ճնշման բարձրացմամբ:  «Ես ար յան ճնշման տատանում ունեի շա քարային դի աբետի պատճառով», – հրատարակությունը մեջբերում է Թուրքիայի առաջնորդի խոսքերը, – «Հիմա ամեն ինչ կարգին է»:

Ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը կոր ցրել է գիտակցությունը կիրակի առավոտյան Ստամբուլի նահանգի Աթասեհիր քաղաքում գտնվող Միմար Սինան մզկիթում աղոթելիս: Բժիշկները նրան տեղում շտապ բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո Էրդողանը ուշքի է եկել:

Hurriyet Daily News թղթակիցը տեսել է, թե ինչպես է Թուրքիայի նախագահի ինքնազգացողությունը վա տա նում առավոտյան ժամը վեցին և նրան պատ գարակով դուրս են բերում մզկիթից։

Ավելի ուշ Էրդողանը մզկիթի մոտ հավաքված լրագրողներին հայտնել է, որ նա թեթևակի խնդիրներ է ունեցել դիավետի հետ կապված։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մզկիթում աղոթելիս Թայիփ Էրդողանը կորցրել է գիտակցությունը
error: Content is protected !!