Մետրոյում պատահաբար լսեցի 2 անծանոթ աղջիկների զրույցը, հենց հաջորդ կանգառում դուրս վազեցի, արցունքները խեղդում էին կոկորդս

Ես արդեն 34 տարեան եմ, ամուսնացած եմ հիանալի անձնավորության հետ: Նա ինձ շատ է սիրում, ես նրան նույնպես: Բայց մենք ունենք մի մեծ խնդիր. արդեն 10 տարի երազում ենք երեխա ունենալու մասին, սակայն ես չեմ կարողանում հղիանալ: Արդեն հարյուրավոր բ ժիշ կների մոտ ենք եղել, բոլորն էլ միաձայն պնդում են, որ մենք լիովին առողջ ենք, խորհուրդներ են տվել, բայց, ցավոք, ամեն ինչ ապարդյուն է:

Պիտի խոստովանեմ, որ այս տարիների ընթացքում փորձել ենք բոլոր միջոցները, նույնիսկ ընկերուհուս խորհուրդով գնացել եմ բախտագուշակների մոտ, խոտաբույսերով բուժում եմ ստացել: Բայց երկար սպասված հղիությունն այդպես էլ չի ուրախացրել մեզ: Վերջերս մետրոյի վագոնում պատահաբար լսեցի 2 ուսանողուհիների խոսակցություն:

Սարսափելի էր, բայց նրանք խոսում էին ա բ որտի մասին, իսկ ավելի կոնկրետ՝ իրենց կողմից արած ա բ որտի մասին: Այսինքն երկուսն էլ արդեն հասցրել էին անել դա, և ուրախ էին, որ ժամանակին էին հայտնաբերել հղիությունը և դիմել բժիշկի…

Մինչ նրանք խոսում էին, ինձ մի կերպ էի զսպում, որ չպտտվեմ նրանց կողմ և կյանքի դասեր տամ… Արցունքները գնացին աչքերիցս… Հենց վագոնի դուռը բացվեց, դուրս վազեցի, նստեցի և սկսեցի արտասվել… Շնորհակալ եմ ամուսնուս և մորս, միայն նրանց շնորհիվ է, որ թևաթափ չեմ լինում, շարունակում եմ հույսով ապրել, որ մի օր ես էլ երջանիկ կլինեմ:  Ոչ մեկին չեմ ցանկանա հայտնվել իմ իրավիճակում:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մետրոյում պատահաբար լսեցի 2 անծանոթ աղջիկների զրույցը, հենց հաջորդ կանգառում դուրս վազեցի, արցունքները խեղդում էին կոկորդս
error: Content is protected !!