Մենք ձեզ ժառանգել ենք Արցախի Հանրապետություն, հնարավորինս անվտանգ պետություն, հզոր բանակ․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մենք ձեզ ժառանգել ենք Արցախի Հանրապետություն, հնարավորինս անվտանգ պետություն, հզոր բանակ, որի շնորհիվ 2016-ի ապրիլին Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակներին, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որոնք դուք առ ոչինչ համարեցիք, քանի որ Նիկոլը, հղում անելով ալիեւին, ասում էր, թե դրանք ուժի մեջ չեն։


2. 2.5 տարի ասել ենք, որ բանակցային քաոսը հանգեցնելու է պա տերազմի։
3.Հիմա, մի կողմ դնելով քաղաքական հանգամանքները, համախմբվել ենք մեր բա նակի շուրջ։ Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ եւ ամուր բանակցային հիմքեր են թողել։

Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռ ատեսության հետեւանք է եւ իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է։

«ՉԻ». Հատուկ Շարմազանովի համար կայքերը թարգմանել էին Լավրովի խոսքերը: Ռուսաստանի արտգործնախարարը չէր ասում՝ գիտե՞ք, Փաշինյանը լավը չի, դրա համար արդեն պետք է հանձնի 6+1 շրջան կամ ընդհանրապես մի 10 շրջան:Եթե իր բնորոշմամբ 5+2 շրջան հանձնելը ամուր բանակցային հիմք է, ապա այն այսօր էլ կա սեղանին: Եվ ոչինչ չի խանգարում Շարմազանովին հայտարարել, որ իրենք կողմ են այդ պլանին:

Ինչ վերաբերում է զարգացող Արցախին: Ճիշտ կանի գնա Արցախ և հասարակ մարդկանցից հարցնի, թե ինչ են մտածում իրենց իշխանության տարիների մասին: Իսկ եթե վախենում է, ապա կարող է բավարարվել մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ նայելով:

Իրենց թեկնածու Վիտալի Բալասանյանը հավաքեց 15 տոկոս ձայն: Այսինքն՝ արցախցիների միայն 15 տոկոսն էր բավարարված նախկինների աշխատանքով:Այնպես որ՝ մեծ-մեծ (իր դեպքում հասկանում եք, թե ինչ նկատի ունենք) խոսելուց առաջ լավ կլինի մեկ-մեկ մտածի:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մենք ձեզ ժառանգել ենք Արցախի Հանրապետություն, հնարավորինս անվտանգ պետություն, հզոր բանակ․ Էդուարդ Շարմազանով
error: Content is protected !!