Մեզ վճարել են, այո․․Արամոյի կինն ասաց, թե ինչի համար են նրանց վճարել

Հայաստանի Հանրապետուլյան վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը ցանկություն հայտնեց խոսել վերջին օրերին ամուսնու՝ Արամոյի դեմ սկսված արշավի ու իրենց ընտանիքին ուղղված քննադատությունների վերաբերյալ:«Ես ֆեյսբուքում չկամ, ու հենց նոր նստած մի նամակ էի գրում, և կխնդրեմ մեր ընկերներից ամենահարազատին իր էջով տեղադրել իմ խոսքը, ձայնը, որը մինչ օրս չի եղել ֆեյսբուքի մեջ: Նամակում ես շատ կարճ փորձել եմ հավաքել մարդ, արվեստագետ տեսակի իրավունքը, խոսքի իրավունքը, լինելու իրավունքը ու առհասարակ իրավունքը և խոսքը, առանց որի մարդը ոչնչություն է: Եթե անցյալ երեսուն տարիների մեջ ես տեսել եմ, որ մի ծառ է տնկվել ու եթե մասնակցել եմ կամ չեմ մասնակցել ծառատունկին, ողջունել եմ դա: Ծառատունկը լայն հասկացություն է՝ մեր պետության շինարարության վերաբերյալ է խոսքը… Ուզում են, որ մենք կարողանանք տեսնել եւ լավը, եւ ճիշտը, եւ սխալը, եւ վատը…Եթե դու ակնոց ես դնում և ծափահարում եմ լոկ նրանց, որոնք քեզ վճարում են ծափահարելու համար, ինչպես այժմ բարձրաձայնում են, որ ձեզ վճարել են…

Այո, վճ արել են, վճ արել են, կրկնում եմ, սակայն վճարել են իմ երգի համար, վճ արել են իմ վաստակի համար, վճ արել են իմ տաղանդի, Արամի տաղանդի համար… Չեն վճարել, որ ես գնամ նստեմ սրճարանի մեջ սուրճ խմեմ կամ խաբեմ ինչ-որ մեկին, կամ լինեմ ոչ ազնիվ, ինչպես շրջապատումս ապրում են անազնիվներ, սակայն ազնիվի դիմակով են ապրում:

 

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեզ վճարել են, այո․․Արամոյի կինն ասաց, թե ինչի համար են նրանց վճարել
error: Content is protected !!