Մամ, ոնց չցավացնեմ քեզ, ոնց դուխ տամ, վերջը որոշեցի ուղղակի անկեղծ լինեմ․ Նամակ առաջնագծից (չգիտեմ ով Էհեղինակը, բայց շատ ցա վոտ Է իրականությունը)

Մենակ 45 րոպե պետք եկավ, որ հասկանամ` ինչից սկսեմ. տենց էլ չհասկացա։ Բարև, Մա´մ, վերջին 10 օրվա մեջ առաջին անգամ սկսել եմ մտածել, վերջին 10 օրվա մեջ առաջին անգամ դադար ա, մինչև էս պահը ուղղակի ժամանակ չկար մտածելու։ 45 րոպե գնաց մտածելու վրա, թե ոնց չցավացնեմ քեզ, ոնց դուխ տամ, վերջը որոշեցի ուղղակի անկեղծ լինեմ։ Դուխի պակաս չունենք, էստեղ բոլորս առյուծներ ենք, 2-րդ լուսաբացին արդեն հաղթել էինք մ ահը։ Հիմա էլ ոչ մեկը չի մե ռնում, ուղղակի առավոտները արթնանում ես, ու էլ կողքդ չեն։

Մենք մերոնցից ոչ մեկի մասին չենք ասում՝ մ եռավ կամ զո հվեց, ասում ենք գնաց տուն։ Մա հ չկա 2-րդ լուսաբացից հետո։ Էսօր առաջին անգամ սկսել եմ մտածել՝ էս ինչ ա, ինչ կ ռիվ ա, ինչի դեմ ա կամ հանուն ինչի ա։ Սկզբում վ ախենում ես, հետո վ ախն անցնում ա ու արագ ա անցնում, հետո ընկերոջդ ես տեսնում՝ կյանքի հեղուկի մեջ շաղախված, էդ տեսարանից հոգիդ լքում ա մարմինդ մի 5 րոպեով, հետո հետ ա գալիս։ Հետո գալիս ա դա ռնությունը, հետո դառնությունը դառնում ա աղի՝ արտասուքներից, դրանք վախի կամ թուլության արտասուքներ չեն, դա մեր սերն ա՝ մեր ընկերների նկատմամբ ունեցած։

Հետո գալիս ա կա տաղությունը, ու սկսում ենք մո րթել աջ ու ձախ՝ 100-ներով, ամենադա ժան ձևով, պահի տակ նույնիսկ հաճույք ենք ստանում։ Հետո գալիս ա ցնծությունը՝ մեր մեծ ու փոքր հաղթանակների։ Հետո գալիս են լռության ժամերը, բայց միտքը դատարկ ա, ոչ մի բան չես կարում մտածես, կարճատև խաղաղություն ա հաստատվում։ Հետո էմոցիաները անհետանում են, ու նորից ս պա նում ենք 100-ներով, բայց արդեն առանց էմոցիա, առանց վրեժի, առանց ուրախության, ուղղակի խնդիր ենք լուծում, հայացքդ էլ մշուշոտ չի, հոգիդ էլ տակն ու վրա չի լինում, ուղղակի վերացնում ես դրանց վաշտը վաշտի հետևից, տա նկը տա նկի հետևից։

Երեկ, մեր սարերի պես խաղաղ կանգնած, նայում էի՝ ոնց ա գոռում հակառակորդի՝ տանկից կախված վառվող զինվորը։ Մատս մատիս չտվեցի. ո՛չ փրկեցի, ո՛չ սպանեցի, ուղղակի սպասեցի մինչև վերջ նրա մոխրանալուն։ Զզվելի բան ա պ ատերազմը, մա՛մ, կներե՛ս էս կարգի անկեղծության համար։ ԻՆչքան գան, էդքան ս պանելու ենք։ Զգու՞մ ես, մա՛մ, էդ բառը ինչ հանգիստ եմ օգտագործում, այ դրա համար ա զզվելի բան պ ատերազմը, Մա՛մ։ Էսօր առաջին անգամ սկսեցի մտածել՝ որն ա հաղթանակը։ 2 ժամ էլ դրա վրա գնաց։ Վերջը զոռով քամեցի ձևակերպումը։

Աղբյուր

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մամ, ոնց չցավացնեմ քեզ, ոնց դուխ տամ, վերջը որոշեցի ուղղակի անկեղծ լինեմ․ Նամակ առաջնագծից (չգիտեմ ով Էհեղինակը, բայց շատ ցա վոտ Է իրականությունը)
error: Content is protected !!