Ղարաբաղում խաղաղապահներ կտեղակայվեն, եթե․ Կրեմլը հայտարարություն է տարածել

Ղարաբաղում խա ղաղ ապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում, հայտնել է Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Առաջնային հարցն այստեղ, թե պատրաստ են դրան հա կամա րտող կողմերը, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Խաղաղապահների, դիտորդների տեղակայումը, երբ էլ որ դա լինի, հնարավոր է միայն երկու կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը խաղաղապահ ո ւժեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ։


Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել էր, որ ակտիվ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում խա ղա ղապահների հարցի քննարկման մասին:

Նա այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։

«Այս տարածաշրջանում ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցը»,- ասել է Զասը: Նրա խոսքով՝ արդեն երկխոսություն է ընթանում հա կամա րտող կողմերի միջև։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ղարաբաղում խաղաղապահներ կտեղակայվեն, եթե․ Կրեմլը հայտարարություն է տարածել
error: Content is protected !!