Ձեր մասին չեք մտածում, գոնե զի նվորների մասին մտածեք. Աշոտ Սարգսյան

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1371 նոր դեպք մեկ օրում… Ժողովուրդ ջան, ախր զինվորի թիկունքը պետք ա ամուր պահել, առողջաահական համակարգը թեթևացնել ա պետք ոչ թե գերծանրաբեռնել: Ձեր մասին չեք մտածում, գոնե զինվորների մասին մտածեք: Մի՞թե այդքան դժվար է դիմակ կրել և ախտահանվել:

Պետք է թույլ չտանք, որ վարակը հասնի առաջնագիծ, պետք ա թույլ չտանք հիվանդանոցներն այդքան ծանրաբեռնվեն, հիշեք վի րավորների մասին: Եկեք այսօրվանից սկսած մեկս մյուսի հանդեպ լինենք ուշադիր և իրարից պահանջենք դիմակ կրել, կանխենք վիրուսի տարածումն ու զի նվորի թիկունքն ամուր պահենք»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է․ Հիվանդության՝ օրեցօր ավելացող դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին՝ ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, և, ցավոք, խլում կյանքեր: Այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները:

Վստահորեն կարելի է արձանագրել, որ 3 կանոնների կիրառումը՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, դրական արդյունք է տվել ամռան ամիսներին, ինչը նշանակում է, որ հնարավոր է անհատական մակարդակում ազդեցություն ունենալ վիրուսի տարածումը կանխարգելելուն»։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձեր մասին չեք մտածում, գոնե զի նվորների մասին մտածեք. Աշոտ Սարգսյան
error: Content is protected !!