Ձեզ ձիգ պահեք, ամուր եղեք, հաղթանակը մերն է․ Դավիթն ընկավ հերոսի մա հով, հավերժ փառք քեզ մեր քաջ տղա

Արցախում ընթացող ծանր  մա րտերի ընթացքում հերոսի մա հով ընկավ 1989 թվականին ծնված մայոր Դավիթ Սամվելի Թևանյանը: Դավիթ Թևանյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռա զ մական ակադեմիան, այնուհետև ծառայության է անցել Քաշաթաղի շրջան Որոտան քաղաքի N զո րամա սում, որպես դասակի հր ամանատար, այնուհետև նույն զորամսում նշանակվել է վա շտի հ ր ամանատար, ապա Կապանում շտաբի պետ, որից հետո տեղափոխվել Վարդենիսի N զորամաս՝ հր ամանա տարի մարտական գծով տեղակալ, ապա կրկին տեղափոխվել է Որոտան քաղաք շտաբի պետ: Սեպտեմբերի 27-ին մա րտական խնդիր ստանալով` Դավիթ Թևանյանը գնացել է մա րտի դաշտ:

Tert.am-ի հետ զրուցում Դավիթ Թևանյանի ազգակից Արտակ Ավետյանը նշում է, որ նա բազմաթիվ շքանշանների է արժանացել: Ստացել է «Զինվոր հայրենյաց» շքանշան, «Վազգեն Սարգսյան»-ի անվան շքանշան, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության երկրապահ հուշամեդալով, ունի 10-ից ավել պատվոգրեր ու գովասանագրեր:

«Նա հայրենիքի կամքով մեկնեց ռազմաճակատ և զոհվեց հանուն հայրենիքի: Գնալիս ընտանիքին պատվիրակեց՝ Ձեզ ձիգ պահեք, ամուր եղեք, հաղթանակը մերն է: Նա երբեք հուսախաբ չէր լինում, և՛ ինքը, և՛ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները միշտ հայրենասիրական բարձր ոգևորվածությամբ էին ծառայում հայրենիքին: Առօրյա կյանքում շատ ժպտերես ու կենսախինդ էր, սակայն ծառայության մեջ շատ խստապահանջ էր:

Ծառայությունից դուրս շատ ընկերական հարաբերությունների մեջ էր իր զինվորների հետ: Նա ցանկացած զ ի նվորի հանդեպ շատ հոգատար էր, բոլորին հարգում էր: Իր զնվորական ընկերների հետ իր փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա էին»,- նշեց Թևանյանի ազգականը:

Դավիթ Թևանյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա, աղջիկը՝ 5, իսկ տղան մեկուկես տարեկան:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձեզ ձիգ պահեք, ամուր եղեք, հաղթանակը մերն է․ Դավիթն ընկավ հերոսի մա հով, հավերժ փառք քեզ մեր քաջ տղա
error: Content is protected !!