Հրատապ․ Արծրուն Հովհաննիսյանը Րոպեներ Առաջ Նոր Հայտարարություն Է Տարածել

Հրատապ․ Արծրուն Հովհաննիսյանը Րոպեներ Առաջ Նոր Հայտարարություն Է Տարածել։   Արծրուն Հովհաննիսյաննը ասել է՝ Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ:

 

Քիչ առաջ էլ ֆեյսբուքյան իր էջում Արծրունը գրել է՝ #ՊԲ Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հր ա դա դարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գր ոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հր ետակո ծել նաև խաղաղ բնակավայրերը:

Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

 

 

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

 

Ընդհանուր առմամբ Արծրուն Հովհաննիսյանը կարող է համարվել հայաստանյան նոր սերնդի այն ռազմական տեսաբաններից մեկը, ով խուսափում է կարծրատիպերից և փորձ է կատարում շարադրել ապագա պատերազմների հնարավորինս իրական պատկերը: Նրա մոտ հստակ շեշտադրվում է որակական հատկանիշների, փոքր ուժերով մեծ խնդիրների կատարման, թվային կառավարման, գերճշգրիտ զենքերի, հարձակողական մարտավարության և այլ գործոնների կարևորությունը:

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հրատապ․ Արծրուն Հովհաննիսյանը Րոպեներ Առաջ Նոր Հայտարարություն Է Տարածել
error: Content is protected !!