Հիշու՞մ եք գեղեցիկ ու տաղանդաշատ երգչուհի Մարիին.. տեսեք, թե ինչպիսին է նա այսօր և ինչով է զբաղվում

Երգչուհու կարիերան մի կողմ դրած ու կադրից դուրս աշխատող Մարին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր այժմյան աշխատանքի մասին։ Մարին ելույթ չի ունենում արդեն քանի տարի է.«Երգեր ձայնագրել եմ, բայց չեմ համարում, որ աշխատել եմ։ Վերջերս անընդհատ հարցնում էին՝ ինչու չեմ երգում, հատկապես հիշում են «Դառը սուրճը»։ Նույնիսկ զարմանում եմ, որ երկար դադար եմ վերցրել, բայց դեռ հիշում են:): Մտածեցի՝ կարելի է պարզապես նույն երգը քավեր տարբերակով կատարել, բայց չի նշանակում, որ կրկին վերադառնում եմ ասպարեզ։ Գուցե հետագայում նոր երգեր էլ ձայնագրեմ, սիրում եմ երգել, ամբողջովին չեմ կարող կտրվել, բայց հիմնական աշխատանք չի դառնա»։

Մարին այժմ ներգրավված է Հանրային հեռուստաընկերության երաժշտական ծրագրերում. աշխատում է կադրից դուրս, նաեւ ընկերուհու հետ զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ եւ տարեր նկարահանումներով. «Մինչ այս աշխատանքը մասնագիտացա որպես լրագրող ԵՊՀ Մասս մեդիա կենտրոնում, մեկ տարի աշխատեցի «21TV»-ում՝ որպես լրագրող եւ հաղորդավար։ Այնուհետեւ ռեժիսոր Արթուր Մանուկյանի առաջարկով տեղափոխվեցի «Բենեֆիս» հեռուստածրագիր՝ որպես երաժշտական համակարգող, եւ այդ ծրագրով մուտք գործեցի Հանրային»։

Ինչպես նշում է՝ այժմյան աշխատանքն իրեն ավելի է հետաքրքրում, քան երգը. «Հայկական երգարվեստում շարունակելը, չեմ կարծում, որ մեծ ապագա է խոստանում երաժիշտներին, իսկ կադրից դուրս ավելի հեռանկարային է, ավելիին կարող եմ հասնել իմ կյանքում»։

BRAVO.am-ի հարցին, թե որտեղ է իրեն պատկերացնում 10 տարի անց, Մարին պատասխանել է.«Ինձ պատկերացնում եմ Հանրայինում, որովհետեւ այս հաստատությունում շատ տարիներ առաջ աշխատել եմ, միակ տեղն է, որ չաշխատելու ընթացքում կարոտում էի եւ ներքուստ ուզում էի վերադառնալ։

Հիմա հասկանում եմ՝ ես այն վայրում եմ, որտեղ ինձ լիարժեք երջանիկ ու լավ եմ զգում։ Ամեն ինչ պիտի անեմ, որ ավելի լավ աշխատեմ ու հաջողությունների հասնեմ։ Հնարավոր է՝ մոտ ապագայում հաղորդում վարեմ, ուղիղ եթերում աշխատելու փորձ ունեմ»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հիշու՞մ եք գեղեցիկ ու տաղանդաշատ երգչուհի Մարիին.. տեսեք, թե ինչպիսին է նա այսօր և ինչով է զբաղվում
error: Content is protected !!