Հա, էս նկարի գեշ տղեն ես եմ. բոմժավարի, կեղտոտ շորերով, յաբախտի միհատ անկապ կասկա գանգիս դրած.. իսկ մի քանի մարդկանց համար ուղղակի ապրելը երազանք էր, ուղղակի ապրելը,

Հա, էս նկարի գեշ տղեն ես եմ: Երբ ծառայության վախտ իմացա որ News.am-ը նկար ա քցել ուզում էի տենաի ինչ նկար ա: Հետո տեսա,ասում էի էդ նկարը բիծ ա իմ կյանքում :Դ բոմժավարի,կեղտոտ շորերով,յաբախտի միհատ անկապ կասկա գանգիս դրած, մտածում էի էդ նկարը ով տենա ինձանից յան ա տալու :Դ Հիմա ես ինքս եմ իմ ձեռով քցել էս նկարը: էս վիճակից հետո ապրելը դզում ա: Մինչև վերջ կարդացեք,որ չմտածեք ստեղ ռեկլամ կա: ՈՒզում ա անցնի 2 տարի,թե 80, Չի լինի մի նենց տարի,որ ապրիլի 2ը չհիշվի: Էդ բառից բուն իմաստով ապրած կինո ա: Ապրիլի 1ի գիշերը գլուխը բարձին դնելուց ոչ մեկ էլ չէր մտածի որ մյուս բարձին դնելը մի 3 ամիս հետո ա լինելու:

Դե,կինոն կմնա կուլիսների հետևում, ՈՒ սաղ խորիմաստ թվացող զզվցնող ստատուսներից կասեմ մենակ մեկը, Հանգիստ քնել կարանալը,գլուխը բարձին դնելը, Գլխիդ վերևը ծածկ ունենալը,էդ ոչ թե նոռմալ ա, ոչ թե լավ ա,այլ իսկական շռայլություն ա: Գնահատեք ամեն ինչ,կյանքի լավը էն ա, որ ինքը հա ցույց ա տալիս որ ավելի վատ միշտ էլ կարա լինի: Ինքը սովորացնում ա: Դու սովորելու հետ սեր չունես: Քիչ փնթնփնթա:

Որ դու մտածես քո հետ կատարվածը ամենավատնա, տենց դու քո ձեռով մահվանդ վկայականն ես ստորագրում : Տենց ապրել չի լինի: Միշտ պետք ա մտածել, որ ամենավատը դեռ դեմն ա: եթե սրան չդիմանաս, էլ հետո ինչ պետքա անես? Կային շատ կյանքեր,որ էլ չկան, Ու էդ կյանքերի չլինելու գնով հիմա լիքը կյանքեր հնարավորություն ունեն շռայլորեն գլուխը բարձին դնեն ու վայելեն,բայց էդքանից հետո լիքը մարդկանց ուղեղում դեռ կան փդած բջիջներ ,որ էդքանը չհասկանալով, Միհատ սըթից պատճառից հիասթափվում են կյանքից, երես են թեքում,հոգնում են ապրելուց:

Երբեք էլ չգիտես,քնես զարթնես ինչ կլինի, Մի օր կզարթնես ու ունեցածդ թանկ մարդկանցից մեկը կմոռանա զարթնելը, Մի օր էլ դու կքնես ու չես հիշի զարթնելու մասին, Իսկ մինչև էդ,հիմիկվանից սկսի կյանքին սիրելը, Մի սպասի որ կյանքը ստիպի էդ: Կյանքը խելոք սովորացնել չունի,ինքը Ձեռիցդ վերցնում ա,նոր հասկանում ես ինչ ունեիր,ինչ ես կորցրել:

Բայց ամենից առաջ հասկացնում ա, որ ամենամեծ բանը որ չունեիր,էդ խելքդ էր: News.Am-ից ու մնացածներից էլ մենակ լավ նորություններ տենանք բանակի,զինվորների ու առաջնագծի մասին: Բարի,Անփորձանք ու խաղաղ ծառայություն զինվորներին: Եթե էդ կա,մեզանից շատտ քիչ բան ա պահանջվում, Ընդամենը գիտակցելը:

Ուղղակի զզվելի ա էն,որ միքանի մարդկանց համար ուղղակի ապրելը երազանք էր,ուղղակի ապրելը, իսկ ով որ անհոգ ապրում ա, շտոտը վիձիծե լի «Հոգնել» ա կյանքից: Անշնորհակալ,թուլամորթ մոլախոտի մտածելակերպ:

Հայ զինվոր Նարեկ Մանուկյան

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հա, էս նկարի գեշ տղեն ես եմ. բոմժավարի, կեղտոտ շորերով, յաբախտի միհատ անկապ կասկա գանգիս դրած.. իսկ մի քանի մարդկանց համար ուղղակի ապրելը երազանք էր, ուղղակի ապրելը,
error: Content is protected !!