Հարցում․ Կո՞ղմ եք, որ Բարգավաճ Հայաստանը հեռանա

2009 թվականի փետրվարի 12-ին կայացավ կուսակցության չորրորդ համագումարը: Համագումարի պատվիրակները Գագիկ Ծառուկյանին միաձայն վերընտրեցին ԲՀԿ նախագահի պաշտոնում: Ընդունվեց 2 հայտարարություն՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հաստատվեց ԲՀԿ նորընտիր քաղաքական խորհրդի կազմը (93 անդամ), ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի նորընտիր կազմը:

2012 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը։ Համագումարին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ից՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանն ու այլ հյուրեր։

2014 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները: Օրակարգային հարցերը հետևյալն էին՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ, ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ:

2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ: 2015 թվականի մարտի 5-ին հրավիրվել է ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։ ԲՀԿ նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։

Այլ առաջադրումներ չեն եղել։ Համագումարին մասնակցել է 169 պատվիրակ. 168 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Վահանի Զոհրաբյանը։2017 թվականի փետրվարի 10-ին հրավիրվել է ԲՀԿ 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվեց՝ Գագիկ Ծառուկյանը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հարցում․ Կո՞ղմ եք, որ Բարգավաճ Հայաստանը հեռանա
error: Content is protected !!