Հայ տղաներ ամուր մնացեք, ձեր ազգը ձեր թիկունքում է, ես ձեր թիկունքում եմ. Դեն Բիլզերյան

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 7-ին Ֆլորիդայում։ Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Պոկերի միջազգային մրցախաղին։ Նա հայտնվել է այդ մրցախաղին նվիրված հեռուստատեսային շոուի 6 դրվագում։ Այդ մրցախաղում նա գրավել է 180-րդ հորիզոնականը և հաղթել 36 626 դոլար: Համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը։

Պոկերի արքա Դեն Բիլզերյանը Թվիթերի իր էջում կրկին անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին: Նա երեկ գրել էր. «Հայ տղաներ ամուր մնացեք, ձեր ազգը ձեր թիկունքում է, ես ձեր թիկունքում եմ:

Ես հպարտ եմ ձեզանով, տղաներ, շարունակեք պայքարել: Հիշեք, որքան էլ վատ բաներ լինեն, գոնե դուք ադրբեջանցի չեք:


Իսկ քիչ առաջ էլ ա գրել է. «Այդ այծերը կրկին կոտորում են Հայաստանի խաղաղ բնակիչներին»: Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյան հայոց բանակին աջակցելու նպատակով փոխանցել է 250 հազար դոլար։ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամ Բիլզերյանը և նրանց ընտանիքը՝ հայոց բանակին աջակցելու նպատակով փոխանցել են 250 հազար դոլար։

Աղբյուր

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայ տղաներ ամուր մնացեք, ձեր ազգը ձեր թիկունքում է, ես ձեր թիկունքում եմ. Դեն Բիլզերյան
error: Content is protected !!