Հայփոստը շտապ հայտարարություն է տարածել թոշակների վճարման կարգի փոփոխության վերաբերյալ

Հարգելի կենսաթոշակառուներ, Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում՝ կենսաթոշակների վճարման կարգի փոփոխության հետ կապված։ Բանն այն է, որ 2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Փոփոխությունը վերաբերում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներին։

Այս փոփոխությունը Հայփոստի նախաձեռնությունը չէ, ու մենք քայլեր ենք ձեռնարկում ստեղծված իրավիճակը մեղմելու համար։ Դեռևս հոկտեմբեր ամսին Հայփոստը դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը Հայփոստի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս չի ավարտվել:

Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը Հայփոստին կտրամադրի համապատասխան թույլտվություն, և Հայփոստը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձևակերպում իրենց կենսաթոշակը, կամ կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխություն են կատարում: Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է Հայփոստը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ մեր միջոցով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայփոստը շտապ հայտարարություն է տարածել թոշակների վճարման կարգի փոփոխության վերաբերյալ
error: Content is protected !!