Հայտնի է , թե երբ Հայաստանն ամբողջությամբ վերաբացի իր օդային հաղորդակցությունը

Բոլորը գիտեն որ, որ օդային հաղորդակցությունը գրեթե ամբողջությամբ դադարեցված է նաև Հայաստանի Հանրապետությունում: Երբեմնի մարդաշատ Զվարթնոց օդանավակայանում այս օրերին լռություն է տիրում: Լռություննայդ ժամանակ առ ժամանակ խախտվում է պարբերաբար կազմակերպվող հատուկ թռիչների հետևանքով, որոնք սակայն հազվադեպ են լինում և կատարվում են բացառապես մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար:

Հայաստանում ու Հայաստանից դուրս հազարավոր քաղաքացիներ անհամբեր սպասում են Կառավարությունից ու մասնավորես փովարչապետ Տիգրան Ավինյանից մի լավ լուրի, չնայած իրավիճակի վերաբերյալ պատմող վիճակագրական թվերն ուրիշ բան են ասում: Երեկ պարետատան նիստից այնուհետև առցանց ճեպազրույց կատարվեց , որին չնայած առողջական վիճակին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես:

Ճեպազրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց , որ շուտով կքննարկեն նաև այն հարցերը , որոնք վերաբերում են զբոսաշրջությանը ու հետևաբար՝ օդային հաղորդակցության վերաբացմանը: Պարետը տեղեկացրեց հնարավոր վերաբացման ժամանակաշրջանը, այն է հուլիսի կեսերին: Ավինյանը նշեց նույնպես , որ օդային սահմանը վերաբացելու պարագայում մշ ակվելու են անպայման համապատասխան կանոններ, որոնք ուղղված են լինելու թռ իչքների ժամանակ վարակի չտարածմանը, անվտանգության պահպանմանը :

Աղբյուր

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայտնի է , թե երբ Հայաստանն ամբողջությամբ վերաբացի իր օդային հաղորդակցությունը
error: Content is protected !!