Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, որդի՛ս, աչքս դռանն է․ Հայկը սեփական կյանքի գնով փրկել է ընկերոջը, հավերժ փառք քեզ մեր քաջ տղա

Հակ առակորդի դեմ ծավալված մար տերի ընթացքում նա հա տակված զի նծառայող Հայկ Սահակյանի քեռի Արմեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը: Կարոտն ամեն օր ավելի է մեծանում, ինչքան էլ փորձում եմ ինձ շեղել, գրառումներ անել, ժպտալով խոսել, միևնույն է… սիրտս ու հոգիս են լուռ, միևնույն է ամեն բացվող օրվա հետ աչքս դռանն է:

Հույսը վերջում է մեռնում, անգամ այն դեպքում, երբ հողին ես հանձնել հերոսիդ, երբ քո աչքով ես տեսել այդ ամենը: Հույսը վերջում է մեռնում, սպասումը՝ երբեք:


Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, որդի՛ս: Քո խենթ ու ազնիվ բնությունը պակասում է բոլորիս: 19 տարիների ընթացքում Հայկն այնքան բան փոխեց թե՛ մեր և թե՛ ընկերների կյանքում, որ ասելու չէ:

Այդքան հոգատար մարդ դժվար էր գտնել: Երբ ընկերներին, ծանոթներին և անգամ անծանոթներին մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության: Չէր մոռանում նաև դիմել բժիշկ մոր օգնությանը: Ասում էր՝ մամ, ոչինչ, որ հոգնած ես, հանուն ինձ օգնիր: Հայկը կատակասեր էր…անչափ կատակասեր: Անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, որդի՛ս, աչքս դռանն է․ Հայկը սեփական կյանքի գնով փրկել է ընկերոջը, հավերժ փառք քեզ մեր քաջ տղա
error: Content is protected !!