Հայերն են փրկել հրեաներին. Սոլովյովի ցնցող ելույթը

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Վլադիմիր Սոլովյովի «Ո՞վ է դեմ» հաղորդման ժամանակ փորձագետների միջև քաշքշուք է տեղի ունեցել, ինչից հետո նրանց հեռացրել են տաղավարից։  Ծագումով հրեա ամերիկացի լրագրող Գրեգ Վայներին դուր չի եկել` ինչպես է փորձագետ Արայիկ Ստեփանյանն արտահայտվել հրեաների մասին: Նա հարցրել է Ստեփանյանին, թե ինչու Հայաստանում սինագոգներ չկան, ինչին ի պատասխան Սոլովյովը պատասխանել է.

«Ի՞նչ կապ ունի այդ հարցն այն բանի հետ, թե ինչ ենք հիմա քննարկում: Ի՞նչ խնդիր ունեն հայերն ու հրեաները:

Ուզում եմ հիշեցնել, եթե չգիտես մեր ազգի պատմությունը, որ հենց հայերն են փրկել մեզ, Տիգրան թագավորն էր, որի մոտ եկան հրեաները ու հայերը մեզ ընդունեցին: Ավելին ասեմ, հայերն արդարացի հարցադրումներ ունեն մեզ ուղղված, որը վերաբերում է երիտթուր քերին ու հայերի ող բերգությանը: Այդ պատճառով ավելի զգույշ արտահայտվեք»,- ասել է Սոլովյովը Վայներին:

Նա նաև հավելել է, որ շատ է սիրում Հայաստանը ու հաճախ է այցելում: Նրա խոսքով` Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցե ղաս պանությունը:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայերն են փրկել հրեաներին. Սոլովյովի ցնցող ելույթը
error: Content is protected !!