Համաձա՞յն եք, որ «Զվարթնոց» օդանավակայանը անվանափոխվի Ազնավուրի անունով

Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչարյանի օրոք: Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել: ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանի, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը` վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը:

Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է.Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում` ճարտարապետությունը, առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը: Բայց այն, ինչ այժմ կառուցվել է ամբողջական նախագիծը չէ: Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է

Օդանավակայանի առաջին հերթը ապահովելու էր ներքին` միութենական չվերթները, իսկ երկրորդը` արտաքին միջազգային չվերթները:

«Զվարթնոց» օդանավակայանի կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց` միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով: Խորհրդային Միությունում՝ այդ շրջանում, Զվարթնոց օդանավակայանի նման թռիչքուղիներ ունեին միայն Մոկվա և Կիև քաղաքները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Համաձա՞յն եք, որ «Զվարթնոց» օդանավակայանը անվանափոխվի Ազնավուրի անունով
error: Content is protected !!