Լիլիթ Հովհաննիսյանն ամեն բան կաներ, որ իր մտերիմն այս ամենը չբացահայտեր երգչուհու մասին.. շատերը փոխեցին իրենց կարծիքը Լիլիթի մասին

Լիլիթ Վաչագանի Հովհաննիսյան (դեկտեմբերի 7, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայտնի է դարձել 2006 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը նա թողարկել է 2011 թվականին։ Թողարկել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը «Յութուբ» վիդեոհոսթինգում հավաքել են միլիոնավոր դիտումներ:

Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում: Մինչև 2002 թվականը սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։

Երգի ասպարեզումԼիլիթին սպասում էին բազմաթիվ խոչընդոտներ և արգելքներ, սակայն այնուամենայնիվ նա հաղթահարեց դժվարությունները և որոշեց առաջին անգամ մասնակցել մի մեծ մրցույթի՝ «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր «Ընծա:

Այստեղ ֆինալը լիովին տարբերվեց նախորդից։ Երգչուհուն բաժին հասավ «Գրան Պրի»-ն վաստակելով միայն ամենաբարձր` “7” գնահատականը։ Ավելի ուշ՝ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը:

Լիլիթ Հովհաննիսյանը ամուսնացել է 2011 թվականի հունիսի 29-ին։ Նրա ամուսինը երգիչ, երգահան և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն է:

Վահրամը և Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում, որին մասնակցում էր Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Վահրամ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես դաշնակահար։ Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։

Ի դեպ վերջերս, Լիլիթի մտերիմներից մեկը բացահայտեց, որ Լիլիթն անձամբ է կարում իր բոլոր բեմական հագուստները, չնայած որ Լիլիթն այնքան համեստ է, որ չէր ցանկանա, որ մարդիկ իմանային դրա մասին: Սա իրոք մեծ զարմանք առաջացրեց նրա երկրպագուների շրջանում և շատերի մետ կրկնապատկվեց երգչուհու հանդեպ ունեցած հիացմունքն ու սերը: Լիլիթն իրոք տաղանդավոր անձնավորություն է:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Լիլիթ Հովհաննիսյանն ամեն բան կաներ, որ իր մտերիմն այս ամենը չբացահայտեր երգչուհու մասին.. շատերը փոխեցին իրենց կարծիքը Լիլիթի մասին
error: Content is protected !!