Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվեն խաղաղապահներ․ Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվեն խաղաղապահներ։ Լեռնային Ղարաբաղում հ ր ադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար պետք է տեղակայվեն խաղաղապահներ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է  Սերգեյ Լավրովը։Լավրովը վստահ է, որ Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։

Ռուսաստանցի դիտորդ զի նվորականները կարող են ներառվել Լեռնային Ղարաբաղում հր ադադարի վերահսկման մեխանիզմի կազմի մեջ, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Մեր հիմնական ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զի նվորականների մասով եւ համաձայնեցնել հր ադա դարի ռեժիմի վերահսկման հենց այն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել,- ասաց Լավրովը:- Համապատասխան ազդակները ես վերահաստատեցի ուղիղ կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարել էր Ադրբեջանի արտգործնախարարը: Նույն ազդանշանը մենք ուղղում ենք մեր հայ գործընկերներին: Կարծում եմ, որ սա հիմա կայուն հ րա դադարի բանալին է, ինչից տուժում են քաղաքացիական օբյեկտները, խաղաղ բնակիչները»:

Տեսանյութ

Աղբյուր

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվեն խաղաղապահներ․ Սերգեյ Լավրով
error: Content is protected !!