Ի գործ․ Արայիկ Հարությունյանի կոչը հայ ժողովրդին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պա տերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահ մանների պաշ տպանությունը: Թ շնամու կողմից մեր դեմ սանձազերծված պա տերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վար ձկան-ա հաբե կիչներ:

Հայրենական սուրբ պա տերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղ թանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջար դելու և մեր սահ մաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:

Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:

Ի գործ…»:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի գործ․ Արայիկ Հարությունյանի կոչը հայ ժողովրդին
error: Content is protected !!