Իրեր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայով

Մի շտապեք լվանալ ձեր իրերը, մինչև չպարզեք, թե ինչը կտրականապես չեն լվանում մեքենայի միջոցով: Այսպիսով դուք կխուսափեք փչացած իրերից և անիմաստ չեք վատնի ձեր գումարը:

1.Սպորտային կոշիկներ

Եթե ​​կեդերը կարելի է լվանալ լվացքի մեքենայի մեջ, ապա բոթասների դեպքում, դա խորհուրդ չի տրվում: Խնդիրն այն է, որ դրանց չի կարելի լվացվել տաք ջրով, քամվել և չորանալ մեքենայի մեջ:  Դրանց վրայից նաև կարող են պոկվել դեկորատիվ տարրերը:

2. Գլխարկներ

Լվացքի մեքենայում լվացվելուց հետո գլխարկները կարող են ընդմիշտ կորցնել իրենց ձևը և ներկայանալի տեսքը:

3. Վերարկուներ, կոստյումներ

Մի փորձեք ինքներդ լվանալ ձեր վերարկուն կամ գործնական կոստյումը: Ավելի լավ է դրանք տալ քիմմաքրման: Դրա ծառայությունները ավելի քիչ կարժենան, քան նոր վերարկու գնելը՝ ճակատագրական լվացումից հետո:

4. Բրդյա հագուստ, կաշեմիր

Սրանք չեն հանդուրժում բարձր ջերմաստիճանը և բարձր արագությամբ ագրեսիվ պտույտները: Նման հագուստները ավելի լավ է լվանալ գոլ ջրով՝ լվացքի մեղմ միջոցներով:

5. Օրթոպեդիկ բարձեր

Օրթոպեդիկ բարձերի լվացումը լվացքի մեքենայի մեջ, հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա թույլատրված է արտադրողի կողմից, և պիտակի վրա կա դրա մասին հատուկ նշում:

6. Այն հագուստները, որոնց վրա մնացել են կենդանիների մազեր

Պատճառն այն է, որ դուք ոչ միայն չեք հեռացնի մազերը հագուստից, այլ նաև կփչացնեք մեքենայի մյուս հագուստները: Բացի դրանից կա նաև ջրահեռացման համակարգը բուրդով խցանելու վտանգ, ինչի պատճառով լվացքի մեքենան կարող է փչանալ:

7. Լայնածավալ իրեր

Լվացքի մեքենայով մի լվացեք ավելի մեծ քաշ ունեցող իրեր, քան թույլատրվում է արտադրողի կողմից: Հիշեք նաև, որ այն ապրանքը, որը դուք նախատեսում եք լվանալ, կլանում է ջուրը և ավելի է ծանրանում լվանալու ընթացքում: Արդյունքում մեքենան չի կարողանա լվանալ այդ իրը:

8. Բմբուլներով ձևավորված հագուստ

Բմբուլներով զարդարված հագուստը չի հասկանա դրանք թարմացնելու ձեր լավ մտադրությունները: Բմբուլները, ի վերջո, կդառնան կոպիտ կամ կպոկվեն: Ավելի լավ է նման հագուստը ուշադիր լվանալ ձեռքով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իրեր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայով
error: Content is protected !!