Ի՞նչ անեմ սկեսուրիս հետ, եթե նա մեր գումարով կերակրում է նաև հարևանների երեաներին Մեր խոհանոցը հանրային ճաշարանի է վերածել

Մենք բնակվում ենք Երևանում, սակայն գյուղում էլ տուն ունենք: Արդեն 2 տարի է, ինչ մեր երկու երեխաները տատիկի՝ այսինքն սկեսուրիս հետ, ամառվա երկու ամիսներն այնտեղ են անցկացնում: Ես ու ամուսինս չենք կարող այդքան երկար ժամանակով չգնալ աշխատանքի, բայց չենք էլ ուզում, որ երեխաներն ամբողջ ամառն անցկացնեն համակարգչի ու հեռուստացույցի առաջ, ավելի լավ է մաքուր օդ շնչեն, վազվզեն, երեխաների հետ շփվեն:

Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

Մենք իսկապես շատ-շատ ենք աշխատում, որ մեր աղջիկները ոչ մի բանի կարիք չունենան: Հետևաբար գիտենք ամեն ինչի գինը, քանի որ ոչինչ մեզ հեշտությամբ չի հասնում: Սկեսուրիս էլ վստահում եմ, պատասխանատու ու ուշադիր տատիկ է, երբեք երեխաներին քա ղցած կամ կեղ տոտ չի թողնի: Նա էլ է ուրախանում, որ թոռների հետ ժամանակ անցկացնելու, նաև գյուղում հանգստանալու հնարավորություն է ունենում:

Մի խոսքով, անցյալ ամառ նորից գյուղ ուղարկեցինք սկեսուրիս ու աղջիկներիս, ամեն անհրաժեշտ բան գնեցինք ու լցրեցինք սառնարանը: Անցավ 1 շաբաթ, սկեսուրիցս զանգ ստացանք, որ ամեն ինչ վերջացել է: —Միս, նպարեղեն, ալյուր, ձեթ, յուղ… Ու այսպես անվերջանալի ցանկ թվարկեց: Դե մենք էլ մտածեցինք, որ երեխաների ախորժակը մաքուր օդին լավացել է: Ամեն ինչ գնեցինք, տարանք:

Մի քանի օրից պատմությունը կրկնվեց: Չեմ բո  ղոքում աղջիկներիս ախորժակից, բայց նրանք երբեք շատակեր չեն եղել, ընդհակառակը, պատահել է, որ համոզել ենք, որ մինչև վերջ ուտեն:Ինձ զարմացեցին նաև սկեսուրիս խոսքերն այն մասին, որ ինքը առավոտից երեկո գազօջախի առաջ է կանգնած: Մտածում էի, թե երեք հոգով այդ ինչքան պիտի ուտեն:

Ամեն ինչ պարզ դարձավ, երբ հերթական անգամ մթերք գնեցինք ու հասանք գյուղ: Ամուսինս խորոված պատրաստեց, ու երբ պատրաստվում էինք սեղանի մոտ նստել, սկեսուրս բարձր գոռաց. —Երեխաներ, լվացեք ձեռքերն ու անցեք հաց ուտելու: Ու երբ մեր աղջիկների հետ եկան նաև հարևանների 4 երեխաները, ես հասկացա, թե ում ենք այսքան ժամանակ կերակրել։

Հետաքրքիրն այն էր, որ ամեն մեկը արագ նստեց իր տեղը ու սկեսուրիս պարզեց դատարկ ափսեն, կարծես հենց այդպես էլ պիտի լիներ։ Երբ խոսեցինք սկեսուրիս հետ, բացատրեցինք, որ այդպես չի լինի, մենք չենք կարող 4 օտար երեխայի կերակրել ամեն օր, նա ասաց․ —Բա հո թոռներիս չեմ կանչելու, իսկ նրանց ոչ։ Դա էլ քիչ է, հետո այդ երեխաների ծնողները եկան նրանց հետևից, նստեցին, կերան, սուրճ խմեցին։

Լավ տեղավորվել են մեր հաշվին․․․ Սկեսուրս համարում է, որ ավելի լավ է ավել գումար ծախսել, քան թե փչացնել հարևանների հետ հարաբերությունները։ Բայց չէ որ մենք չենք ն եղանում ոչ մեկից նրա համար, որ մեր երեխաներն ամեն օր հաց չեն ուտում նրանց տանը։ Հեսա շուտով ամառ է, էլի նույն պատմությունն է լինելու։ Հիմիկվանից խոսում եմ սկեսուրիս հետ, բայց նա անկո տրում է, ասում է, որ դա է ճիշտը ու վերջ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ անեմ սկեսուրիս հետ, եթե նա մեր գումարով կերակրում է նաև հարևանների երեաներին Մեր խոհանոցը հանրային ճաշարանի է վերածել
error: Content is protected !!