Ժողովուրդ ջան, ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից, ցավոք ոչ․․ թուրքագետ Տարոն Հովհաննիսյան

Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժողովուրդ ջան, հերիք է էլի ապատեղեկատվություն տարածեք։ Էնքան շատ տեսա ֆիդումս արդեն։ Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից։ Փոխարինում են կատարել ռուսների ուղեկցությամբ։ Ինչու այդպես, որովհետև իրենք այդպես էլ վերահսկողության տակ չէին առել որևէ ասֆալտապատ նորմալ ճանապարհ, որ իրենց վերահսկած այլ տարածքներից տանում է Շուշի։

Ճանապարհը անցնում է Շոշ գյուղի տարածքով, որ հայկական կողմի վերահսկողության տակ է։ Ցավոք ոչ, իրենք դուրս չեն գալու Շուշիից։ Միակ ճանապարհը այն է, որ մի օր իրոք հասնենք այնպիսի հզորության, որ ինքներս ազատագրենք։ Հերիք է ինքնախաբեությամբ զբաղվենք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իզվեստիա»-ն հայտնել էր, որ նոյեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը լքել են Շուշին: Հինգ մեքենայից բաղկացած ավտոշարասյունը Շուշիից շարժվել է դեպի ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանՌուսաստանի խաղաղապահ ուժերը տեխնիկան ուղեկցել են մշտական ​​տեղակայման վայր: Այլ մանրամասներ պարբերականը չի ներկայացրել։

Աղբյուր

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ժողովուրդ ջան, ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից, ցավոք ոչ․․ թուրքագետ Տարոն Հովհաննիսյան
error: Content is protected !!