Թույլ չեմ տա որևէ մեկին պղծել իմ երեխայի մոր անունը. Մարտ Բաբայանի հուզիչ գրառումն ամուսնալուծության մասին

Երգիչ Մարտ Բաբայանն ու պարուհի, արվեստաբան Էլեն Ամյանը բաժանվել են: Երգիչն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել է. «Ես և իմ ընտանիքը հիմա դժվար ժամանակներ ենք ապրում: Ես ու Էլենը ամուսնալո ւծվելու որոշում ենք կայացրել: Խնդրում եմ ըմբռնմամբ մոտենալ մեր զգացմունքներին, չմռայլվել, մեզ չհրահրել միմյանց դեմ, անիրական պատմություններ չհորինել. թե՛ ինձ, թե՛ իր համար շատ դժվար ու ցա վալի էր այսպիսի բարդ որոշում կայացնելը: Միշտ քնքշությամբ ու երախտագիտությամբ կհիշեմ այն ժամանակահատվածը, երբ ծնվեց մեր սերը: Էլենը հրաշալի և շատ իմաստուն մարդ է, որն ինձ պարգևել է այս զգացմունքներն ու իմ գեղեցիկ հրեշտակ-դստերը՝ Մարիելլային։ Ես անչափ շնորհակալ եմ Էլենին՝ հայր դառնալու հնարավորության համար: Մենք կփորձենք այնպես անել, որպեսզի մեր փոքրիկը չզգա ծնողների բա ժանությունը։


Իմ հերթին՝ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միշտ կլինեմ իմ սիրելի դստեր կողքին և երբեք թույլ չեմ տա որևէ մեկին պ ղծել իմ երեխայի մոր անունը: Ճակատագրով էր կանխորոշված, որ այս օրը գալու է. մեր ընտանեկան գրքի վերջին էջը փակված է։

Առջևում մեզ սպասում է հետաքրքիր կյանքը. յուրաքանչյուրս որոշեց գնալ իր ճանապարհով: Այն, ինչ եղավ մեր միջև՝ և՛ լավը, և՛ վատը, կմնա մեզ հետ: Մեզ միավորում է մեր դստեր հանդեպ անսահման սերը, մենք պետք է մտածենք նրա ապագայի մասին: Ես մեծ հույս ունեմ, որ մենք ընկերներ կմնանք և կուրախացնենք մեր բալիկին մշտական համատեղ ուշադրությամբ. Չէ՞ որ մեր երեխաները մեղավոր չեն, որ մենք չկարողացանք:

Հաջողություն, Էլենկա»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թույլ չեմ տա որևէ մեկին պղծել իմ երեխայի մոր անունը. Մարտ Բաբայանի հուզիչ գրառումն ամուսնալուծության մասին
error: Content is protected !!