Թոշակները նստե՞լ ա, բալա ջան, դու կիմանաս, զինվորիս ո՞նց փող ուղարկեմ

Մի տատիկ երեկ մտավ բանկ, մոտեցավ ինձ. — Բալա ջան թոշակները նստել ա՞։ — Այո տատի ջան, կարող եք ստանալ։
-Դե արի օգնի հանեմ (քարտից նկատի ունի) -Գնացի հանեցինք գումարը(54000դր, ամբողջ ունեցածը).
Տեսնեմ չի գնում, լուռ մտքերով հաշվարկների մեջ է. Ասում եմ տատի ջան գործարք ունե՞ք անելու։ -Անպայման….
Մոտեցավ ասում ա, բալա ջան դու կիմանաս ԶԻՆՎՈՐԻՍ ո՞նց փող ուղարկեմ, դե որ «տելեվիզրով» ասում են էդ հաշվին։


Գիտեմ տատի ջան, ինչքա՞ն ուղարկենք։  -Սա՛ղ բալա ջան, սա՛ղ. Ճիշտա ես սաղ ամիս սրանով եմ ապրում, բայց ոչինչ ձմեռվա համար փակած բանկեք ունեմ կբացեմ յոլա կգնամ.


Ասում եմ տատի ջան գոնե հացի փող թող, արի կեսն ուղարկենք. -Իյաա՛աա, հիմի, որ էս փողը չուղարկեմ ԶԻՆՎՈՐԻՍ ձմեռը կարողա բանկեքս չբացեմ։ Էլ բան չմնաց ասելու։


Ասածս ինչ է, հանեք դոշակների տակ դիզած փողերից ուղարկեք ԶԻՆՎՈՐԻՆ, որ ձմռանը կարողանաք փակած բանկաները բացել։ Թե չէ, որ հերթը հասավ մեզ հաստատ չեք հասցնելու դոշակի տակից էդ փողերը հանել. եթե հասցնեք էլ արդեն անիմաստ։

Մի տատիկ երեկ մտավ բանկ, մոտեցավ ինձ. — Բալա ջան թոշակները նստել ա՞։- Այո տատի ջան, կարող եք ստանալ։-Դե արի օգնի…

Опубликовано Lusine Jamalyan Вторник, 6 октября 2020 г.

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թոշակները նստե՞լ ա, բալա ջան, դու կիմանաս, զինվորիս ո՞նց փող ուղարկեմ
error: Content is protected !!