Ընկերս միշտ խնդրում էր վճարել իր փոխարեն.. մի օր համբերությանս բաժակը լցվեց, ու միայն իմանաք, թե ինչ արեցի

meknabanir.com-ը գրում է. Տղան անընդհատ խնդրում էր ինձ վճարել նրա փոխարեն.. Որոշ ժամանակ առաջ ես հանդիպում էի մի տղայի հետ։ Սկզբում նա ինձ վրա լավ տպավորություն թողեց, բայց ավելի լավ ճանաչելով նրան՝ ես հասկացա, որ նա բոլորովին այլ էր:

Մեր առաջին ժամադրության ժամանակ մենք գնացինք գեղեցիկ ռեստորան: Որպես իսկական լեդի՝ ես շատ քիչ պատվիրեցի, ինչը, կարծես, ուրախացրեց իմ ընտրյալին: Ես նկատեցի, որ նա թեյավճար չթողեց մատուցողին։ Այդ պահվածքն ինձ շատ տարօրինակ թվաց, բայց ես ոչինչ չասացի: Մի քանի շաբաթ անց նույն ռեստորանում մեզ սպասարկեց մի հղի մատուցողուհի, որին նույնպես նա ոչինչ չթողեց: Այլևս չդիմացա, և ինքս թողեցի նրան հարյուր ռուբլի: Նա զարմացավ և ասաց, որ կարիք չկա նման բան անել, քանի որ նրանք կատարում են իրենց աշխատանքը և դրա դիմաց վարձատրվում են։ Ես գիտեի, որ նա լավ էր վաստակում, բայց շարունակ գանգատվում էր, որ փողը չի բավականացնում։

Մի օր մենք որոշեցինք հյուր գնալ ծնողներիս մոտ՝ ամառանոց։ Նրա ընկերները մեզ հետ էին: Նա կանգ առավ բենզալցակայանի մոտ և բոլորին ասաց, որ բենզինի համար յուրաքանչյուրը պետք է 300 ռուբլի տա։ : Տղաներից մեկն ասաց. «Դու հավանաբար քո երեխաներից էլ փող կվերցնես բենզինի համար»: Բոլորը ծիծաղեցին, բայց ինձանից։ Ես ծիծաղելու ժամանակ չունեի: Ես հասկացա, որ պատրաստ չեմ ապրել մի մարդու հետ, ով նույնիսկ չի ցանկանում ծախսել մի քանի կոպեկ: Նուիյն օրը երեկոյան ես նրան հրաժեշտ տվեցի։ Նա չհասկացավ, թե ինչու եմ դա անում և շատ զարմացավ: Բայց ես չեմ զղջում իմ արածի համար։ Ատում եմ ժլատ մարդկանց։

Ի՞նչ կանեիք, եթե դուք լինեիք իմ փոխարեն:

Նյութը հրապարակման պատրաստեց meknabanir.com

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ընկերս միշտ խնդրում էր վճարել իր փոխարեն.. մի օր համբերությանս բաժակը լցվեց, ու միայն իմանաք, թե ինչ արեցի
error: Content is protected !!