Էս գրառումս գրելու եմ, ոչ թե իմ անունից, այլ հայերին անկեղծորեն սիրող, հարգող մի ռուսի․ Հրանտ Տեր- Աբրահամյանի ուշագրավ գրառումը

Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Էս գրառումս գրելու եմ, ոչ թե իմ անունից, այլ իբրև թե մի ռուս, ասենք՝ Իվան Իվանով: Ընդ որում՝ հայերին անկեղծորեն սիրող, հարգող մի ռուս: Որը ամեն օր հայկական ֆեյսբուք է մտնում, ու տեսնում, որ 20 օրվաա մեջ ամբողջ կոլեկտիվ հայ քա ղաքական, վերլուծական, ու նաև ֆեյ ք-տոտայական միտքը մի միտք կարողացավ երկնել՝ դիմեք Հ Ա ՊԿ/Ռուսաստանին, թող…..:


Եվ ահա Իվան Իվանովը՝ հայասեր, սր տացավ, նորմալ ռուս մարդ ձեզ պատասխանում է: Սիրելի հայեր, երբ ասում եք՝ դիմեք ռուսներին, որ օգնեն, ի՞նչ նկատի ունեք, որ ի՞նչ անենք
1. Զ ե՞ նք տանք: Բայց ձեր զե նքն առանց այդ էլ մեզանից է, ու այնպես չի, որ չենք տալիս: Բայց հաշվի առեք, որ այդ զ ենքն Ա Թ Ս-ների դեմ շատ արդյունավետ էլ չէ: Մենք էլ այդ խնդ իրն ունենք, ու մեր ռա զմական վերլուծաբանները հիմա հենց ձեր օրինակով ա հ ազանգում են, որ լու րջ խնդրի առաջ ենք: Ֆե յք-տոտաները սա կարող են և չիմանալ, բայց լուրջ ձա ձա ների տեղ դրածները, գուցե տեղյակն լինեն:

2. Հ Ա Պ Կ-ի անունից կ ռի ՞վ հայտարարենք Ադրբեջանին: Բայց ո՞նց եք պատկերացնում, որ ղազախները, ղրղզները, բելառուսները պետք է գան ու կ ռ վեն Ադրբեջանի դեմ: Դեղերը քնելուց առաջ խմե՞լ եք, սիրելի հայ ընկերներ:
3. Ռուսաստանն առանձին պա տերա՞զմ հայտարարի Ադրբեջանին: Դուք լուրջ կարծում եք, որ դա հնարավո՞ր է: Դուք չգիտե՞ք, որ Ռուսաստանը մեծ տերություն է, և նրա համար Ադրբեջանը նույնպես կարևոր գործընկեր է, և նա չի կարող այդ աստիճանի արմատապես բալ անսը խախտել երկուսի միջև իր հարաբերություններում: Սա այնքան պարզ է, որ ամոթ է դրա մաիսն խոսել, եթե դուք ֆե յք-տոտա չէք:

4. Թուրքիայի՞ն պա տերազմ հայտարարել: Թուրքիան, եթե չեք մոռացել Ն Ա Տ Ո  ոյի անդամ է: Եվ Թուրքիայի վրա հար ձակումը նշանակում է ամբողջ ՆԱՏՈ-յին պա տերազմ հայտարարել: Ու նորից՝ դեղ եր, դե ղեր, դե ղեր…. Իսկ եթե նույնիսկ ՆԱՏՈ-ն չխառնվի, ապա միևնույն է՝ ինչպե՞ս եք բացատրելու ռուս մայրերին, որ իրենց որդիները պետք է զո հվեն Թուրքիայի պես լուրջ ռա զմուժ ունեցող երկրի հետ պա տերազմում հանուն Ղարաբաղի….:
5. Հ րադադար փորձենք հաստատե՞լ։ Երկու անգամ արել ենք: Պահողն ո՞վ է: Երրորդ անգամ էլ կարող ենք փորձել, հարց չկա: Տեսնենք այս մեկը քանի րոպե կտևի:
6. Խաղա ղապահ զո՞ րք: Բայց Ադրբեջանի համաձայնությունն է պետք: Իսկ դրա դիմաց, պետք է Ադրբեջանին տալ տարածքներն ու հրաժարվել Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պատկերացնելու որևէ մտքից: Եթե համաձայն եք, կարելի է փորձել:
7. Կարող ենք նաև Թուրքիայի հետ պայմանավորվել: Եթե կարողանանք, հաստատ Թուրքիան կարող է ստիպել Ալիևին դադարեցնել պա տերազմը: Բայց դա գին ունի, սիրելի հայեր: Ու այդ գինը, ցա վոք, դուք եք լինելու: Այլ տարբերակ պարզապես չկա:

Սիրելի հայեր, եթե ինչ որ բան մոռացա, հուշեք:Մենք ձեզ կարող ենք օգնել որոշ չափով՝ զե նքով և այլն, բայց ավելի մեծ բաները շատ բար դ են, դուք էլ տեսաք: Իսկ եթե նման գրառումներով ձեզանում ինչ որ մարիդկ այլ խնդ իրներ են ուզում լուծել, ասենք, ներքաղաքական, ապա հավատացեք, ով էլ լինի, ինչ է լինի՝ մեր հնարավորութունների սահմաններն այսքանն են, որքան նկարագրեցի: Շատ կուզենայի ավել լինեին, բայց էսքանն են: Համբերություն ձեզ, ուժ, կորով և ոգի այս  դժվար օրերին։

Աղբյուր

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Էս գրառումս գրելու եմ, ոչ թե իմ անունից, այլ հայերին անկեղծորեն սիրող, հարգող մի ռուսի․ Հրանտ Տեր- Աբրահամյանի ուշագրավ գրառումը
error: Content is protected !!