Զույգը երեխա որդեգրեց, տեսնելով նրան տղամարդը հասկացավ, որ արդեն ինչ որ տեղ տեսել է այդ դիմագծերը..

meknabanir.com-ը գրում է. Ինչպես ասում են, ճակատագրից չես փախչի։ Դա բազմիցս ապացուցվել է։ Դա կարող է հաստատել նաև ամերիկացի Ուոլտեր Մանիսը։ 12 տարեկան հասակում նա արտասովոր երազ տեսավ։ Երազում նա հանդիպել էր Աստծուն և խոսել էր նրա հետ։ Աստված նրան ասել էր, որ նա հիանալի հայր կլինի որդեգրված աղջիկ երեխայի համար, որին անվանելու է Քլոե և նա ունենալու է փարթամ սև մազեր։ Այդ խոսքերից հետո նա անմիջապես արթնացավ և ուզում էր հասկանալ, թե ինչ է նշանակում իր տեսած երազը։

Տարիներ անցան, նա գեղեցիկ երիտասարդ դարձավ։ Դեռ մանկուց նա սիրահարված էր Էննիին և տարիների ընթացքում հասկացավ, որ սիրում է նրան։ Երկու ընտանիքները միասին շքեղ հարսանիք արեցին։ Նրանց գեղեցիկ առանձնատուն նվիրեցին և մաղթեցին շատ երեխաներ ունենալ։

Թվում էր, թե ամեն ինչ լավ է, բայց տարիներն անցնում էին ու նրանք այդպես էլ չէի կարողանում երեխաներ ունենալ։ Նրանց հարաբերությունները լարվել էին, մեղադրում էին միմյանց։ Եվ մի օր Էննին առաջարկեց երեխա որդեգրել։ Ամուսինը չընդդիմացավ։ Նրանք գնացին մանկատուն և բարեբախտաբար հանդիպեցին մի չքնաղ փոքրիկ աղջկա, որ ուներ գեղեցիկ փարթամ մազեր։ Կինն ասաց․ մենք նրան կանվանենք Քլոե, ես միշտ երազել եմ աղջիկ ունենալ և նրան անվանել Քլոե։ Ամուսինն ապշած նայեց նրան․ Աստված գիտեր, թե ինչ է ինձ սպասվում։

Նյութը հրապարակման պատրաստեց meknabanir.com

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Զույգը երեխա որդեգրեց, տեսնելով նրան տղամարդը հասկացավ, որ արդեն ինչ որ տեղ տեսել է այդ դիմագծերը..
error: Content is protected !!