Զորացրված զինծառայողները տուն վերադառնալու ճանապարհին ավտովթարի են ենթարկվել․ վիճակները ծանր է

Հուլիսի 7-ին Ստեփանակերտ- Ասկերան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի պատճառով ծառայությունն ավարտած զինծառայողներ 2000 թվականին ծնված Բորիս Դանիելյանն ու Վահե Ծատրյանը ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Աղբյուրին հայտի դարձավ, որ Բորիս Դանիելյանը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ։

Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Իսկ Վահե Ծատրյանը ստացել է ստորին ծնոտի կոտրվածք, աջ ազդրի կոտրվածք, փայծախի և լյարդի պատռվածք։ Վիճակը ծանր է։

Այս պահին զորացրված զինծառայողները գտնվում են Արցախի հանրապետական հիվանդանոցում։

 Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Զորացրված զինծառայողները տուն վերադառնալու ճանապարհին ավտովթարի են ենթարկվել․ վիճակները ծանր է
error: Content is protected !!