Զարմանում եմ, թե ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին․ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը

Ilur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը: «iLur-ի հարցմանը, թե ինչպես է գնահատում 13 կուսակցությունների հայտարարությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ — «Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատաս խանատու մարդ-կուսակցությունների խելքին։

Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախ որդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հե ղաշրջ ման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահո գությամբ։

Ետպատե րազմյան ներքին գզ վռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը»

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Զարմանում եմ, թե ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին․ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը
error: Content is protected !!