Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում Ուզում եմ կիսվել, թե իրականում ինձ ինչպես էի զգում

Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում, բայց այնպիսի փորձ եմ ձեռքբերել, որն ինձ օգնել է ձևավորվել որպես անհատ։ Մենք աղքատ էինք նյութապես, բայց ոչ հոգեպես։ Իմ հայրիկը, մայրիկը, տատիկը, երկու եղբայրները ու ես ապրում էինք երկու սենյականոց տան մեջ։

Nare - DANCE! - Armenia 🇦🇲 - Official Music Video - Junior Eurovision 2022

Ես միշտ գիտեի, թե ինչ հագուստ եմ կրելու հաջորդ տարի, որովհետև դա տեսնում էի ավագ եղբորս հագին։ Միշտ գիտեի, թե ինչ ենք ուտելու ձմռանը, քանի որ ինքս էի օգնում մեծերին հող մշակել։ Բայց պիտի ասեմ նաև, որ ոչ մի թագավորական պալատում այդքան համեղ ուտելիք չկար, որքան մեր տանը՝ կիրակի օրերին։

Մենք միշտ ամեն կիրակի գնում էինք եկեղեցի, իսկ երբ վերադառնում էինք, տատիկս եփում էր ամենահամեղ մակարոնն ու կոլոլակը, նաև հաց էր թխում։Ու հետաքրքիր է այն, որ մեր տանը այնքան էլ շատ բան չկար, բայց մեր հյուրերը երբեք դատարկ ձեռքով չէին հեռանում։

Մայրիկս, տատիկս, հայրիկս այնքան շատ բան էին տալիս ուրիշներին։ Մենք միշտ կիսվում էինք։ Ցանկացած մարդ, ով գալիս էր մեր տուն, գնալիս պիտի պարտադիր ստանար մուրաբա, որևէ մարինադ, կամ ծայրահեղ դեպքում ծաղկամանով ծաղիկ։

Ու ես մինչ օրս հիշում եմ, թե ինչպես էին փայլում մորս ու տատիկիս աչքերը, երբ նրանք որևէ մեկին ինչ-որ բան էին տալիս։ Մենք մեզ երբեք ավելի հարուստ ու օրհնված չէինք զգում, քան այն պահին, երբ կիսվում էինք դիմացինի հետ մեր ունեցածով։

Ես վաղ տարիքում հասկացա, որ մեծագույն ուրախությունը գալիս է այն ժամանակ, երբ տալիս ես, այլ ոչ թե վերցնում։Երբ օգնում եք որևէ մեկին, կիսում ձեր ունեցածը, ձեր սի րտը սիրով է լցվում։ Երբ տալիս եք որևէ մի բան դիմացինին, ձեր հո գին լցվում է Աստծո ներկայությամբ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում Ուզում եմ կիսվել, թե իրականում ինձ ինչպես էի զգում
error: Content is protected !!