Ես խանութից այլևս լոխում չեմ գնում. պատրաստում եմ տանը՝ ավելի համով ու ավելի էժան

Այլևս մի գնեք լոխում, փոխարենը այն պատրաստեք տանը. Բաղադրամասեր.

  • 1 հատ նարինջի հյութ,
  • 250 գ շագանակագույն շաքարավազ,
  • 1 հատ կիտրոն (կեղև),
  • 1 հատ նարինջ,
  • 0.5 հատ կիտրոնի հյութ,
  • 1.5 բաժակ ջուր,
  • 3 բաժակ շաքարի փոշի,
  • 2/3 բաժակ եգիպտացորենի օսլա (крахмал),
  • 4 կաթիլ էսենցիա,
  • 2 ճ/գ ժելատին,
  • սննդի գունանյութ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը. Կիտրոնահյութը և նարնջի հյութը լցնում ենք չկպչող ծածկույթով կաթսայի մեջ և ավելացնում կիտրոնի և նարնջի կեղևները: Թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, ավելացնում շաքարավազը, շաքարի փոշին, 1/2 բաժակ ջուրը: Զանգվածը եռալուց հետո կրակի իջեցնում ենք և առանց խառնելու մոտ 5 րոպե եփում: Օսլան լուծում ենք 1/2 բաժակ ջրում: Ժելատինը լուծում ենք 1/2 բաժակ ջրում, մինչև ամբողջությամբ լուծվի, ինչի համար պետք է բաժակը դնել տաք ջրով ամանի մեջ:

Ժելատինով և օսլայով խառնուրդները լցնում ենք շաքարի փոշով օշարակի մեջ, ավելացնում գունանյութը (ի դեպ, եթե գունանյութը փոշու տեսքով է, ապա պետք է օսլայով խառնուրդի մեջ լուծել) և զանգվածը լավ խառնում ենք: Եփում ենք միջին ուժեղության կրակի վրա, մինչև զանգվածը եռա և փայլուն դառնա: Ավելացնում ենք անանուխի էսենցիան: Ձևամանը պատում ենք յուղաթղթով և վրան բուսայուղ քսում: Համասեռ զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և հավասարապես տարածում: Գիշերը այն սառնարանն ենք դնում, իսկ առավոտյան փայլաթիթեղը հանում, խորանարդաձև կտրատում և թաթախում շաքարի փոշու մեջ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ես խանութից այլևս լոխում չեմ գնում. պատրաստում եմ տանը՝ ավելի համով ու ավելի էժան
error: Content is protected !!