Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի, էդքան բան, հերոս ջան, մա հին վանիր, կյանքո՛վ արի․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ուշագրավ և հուզիչ գրառում է կատարել ինստագրամի իր էջում․ «Չէ…ես էդպես էլ չեմ «սովորի» թն դանոթների զա րկերին, որոնք ավ երում են Աստծո տունը, չեմ սովորի հր թի ռակո ծությանը, որով ուզում են «մաղել» խաղաղ բնակիչներին` Ացախում լինի, Սյունիքում, թե….Չեմ սովորի ամեն վայրկյան մա հվ ան վակուումով խեղդող`հերոսական մի պատանու մա հվ ան գույժին, չեմ սովորի անարդարությունից հևացող ու իր հայրենիքի վերքերից հա ցավ ապրող հայի գոռոցին, որ հաճախ ներս է գոռում, որովհետև աշխարհը խուլ է և կույր: Միշտ է այդպիսին եղել:


Չեմ սովորի էդ անվերջանալի թվացող ցուցակներին, որի ավարտին հասնելով ինքդ ես ավարտվում` կյանքդ երիցս ան իծ ելով, որովհետև դու կաս` նրանք ոչ: Չեմ սովորի ամեն օր տագ նապով արթնանալուն ու հիշելուն, որ մեծ արագությամբ գահավիժում ենք.. չգիտենք էլ ուր…

ժամանակը դարձել է մածուցիկ` շաղախված երազանքներով, արյունով ու բազում անհայտներով , ժամանակը կոկորդիս է կանգնել` մի զույգ արևի պես շողուն աչքերով երիտասարդի ապրելու ժամանակը, որն այդպես էլ չունեցավ:

աշխարհի մեղքն ու ցավը ծամում եմ… իր դառնահամից սթափվելու և ուշագնաց չլինելու…, խելագարվելու ցավ ու քար դարձնող իրականություն, որտեղ պաշտամունքը մահն է: էսքանից հետո մենք պիտի՞ վերջապես սովորենք ապրել!!!

Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի: էդքան բան: Հերոս ջան, մահին վանիր, կյանքո՛վ արի. Աստծով սպասում եմ»։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի, էդքան բան, հերոս ջան, մա հին վանիր, կյանքո՛վ արի․ Նազենի Հովհաննիսյան
error: Content is protected !!