Ես՝ որպես քրիստոնյա, ասում եմ՝ կներեք մեզ, ժողովուրդ ջան, կներեք մեր սխալների համար․ Էդուարդ Շարմազանով

Ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է․«Ովքեր այս պայքարը ներկայացնում են որպես հների իշխանության համար պայքար, լկտիաբար ստում են»։ Նա ելույթի ընթացքում հայտնեց, որ իրենց կուսակցությունն ունեցել է «բազմաթիվ սխալներ»:«Այո՛, ես ունեցել եմ բազմաթիվ սխալներ: Սիրելի ժողովուրդ, մեր սխալներով, թերություններով հանդերձ, մեր, միգուցե, մե ղքերով հանդերձ, իմ, միգուցե, մեծամտությամբ հանդերձ, ձեզնից շատերը, մեր ժողովուրդը դժ գոհ է եղել մեր կառավարումից: Ես՝ որպես առաքելական մարդ, որպես քրիստոնյա, ինչպես 2018 թվականի հունիսին ԱԺ-ի ամբիոնից, այնպես էլ հիմա ասում եմ՝ կներեք մեզ, ժողովուրդ ջան, կներեք մեր սխալների համար:

Ես այսօր կանգնած եմ այս հրապարակում պարզ ճակատով, որովհետև դա վա ճան չեմ, որովհետև Ապրիլյան պա տե ր ազմի ժամանակ 4 օրում կանգնեցվել է պ ատ եր ազմն իմ թիմակիցների կողմից, որովհետև էն ժամանակ Ալիևն էր բողոքում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց Շարմազանովը:


Ավելի վաղ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ Մենք ձեզ ժառանգել ենք Արցախի Հանրապետություն, հնարավորինս անվտանգ պետություն, հզոր բանակ, որի շնորհիվ 2016-ի ապրիլին Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակներին, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որոնք դուք առ ոչինչ համարեցիք, քանի որ Նիկոլը, հղում անելով ալիեւին, ասում էր, թե դրանք ուժի մեջ չեն։ 2. 2.5 տարի ասել ենք, որ բանակցային քաոսը հանգեցնելու է պա տերազմի։ 3.Հիմա, մի կողմ դնելով քաղաքական հանգամանքները, համախմբվել ենք մեր բա նակի շուրջ։ Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ եւ ամուր բանակցային հիմքեր են թողել։

Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռ ատեսության հետեւանք է եւ իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է։ «ՉԻ». Հատուկ Շարմազանովի համար կայքերը թարգմանել էին Լավրովի խոսքերը: Ռուսաստանի արտգործնախարարը չէր ասում՝ գիտե՞ք, Փաշինյանը լավը չի, դրա համար արդեն պետք է հանձնի 6+1 շրջան կամ ընդհանրապես մի 10 շրջան:Եթե իր բնորոշմամբ 5+2 շրջան հանձնելը ամուր բանակցային հիմք է, ապա այն այսօր էլ կա սեղանին: Եվ ոչինչ չի խանգարում Շարմազանովին հայտարարել, որ իրենք կողմ են այդ պլանին:

Ինչ վերաբերում է զարգացող Արցախին: Ճիշտ կանի գնա Արցախ և հասարակ մարդկանցից հարցնի, թե ինչ են մտածում իրենց իշխանության տարիների մասին: Իսկ եթե վախենում է, ապա կարող է բավարարվել մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ նայելով:

Իրենց թեկնածու Վիտալի Բալասանյանը հավաքեց 15 տոկոս ձայն: Այսինքն՝ արցախցիների միայն 15 տոկոսն էր բավարարված նախկինների աշխատանքով:Այնպես որ՝ մեծ-մեծ (իր դեպքում հասկանում եք, թե ինչ նկատի ունենք) խոսելուց առաջ լավ կլինի մեկ-մեկ մտածի:

Աղբյուր

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ես՝ որպես քրիստոնյա, ասում եմ՝ կներեք մեզ, ժողովուրդ ջան, կներեք մեր սխալների համար․ Էդուարդ Շարմազանով
error: Content is protected !!