«Եթե միջազգային հանրությունը ոչինչ չձեռնարկի, ապա ԼՂ-ի ժողովուրդը կդառնա ցե ղաս պանության զոհ». Նիկոլ Փաշինյան

Forum sur la Première հաղորդմանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և հաստատել, որ Հայաստանը չէ, որ հրաժարվում է փոխզիջումների գնալ, որպեսզի վերջ դնի այս ճգնաժամին: Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, որ դիվանագետները չեն այցելել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Նա կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել, այլապես Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են ցե ղաս պանության վտանգի առաջ կանգնել։

— Հր ադա դարը չի պահպանվել։ Երկու կողմում էլ խաղաղ բնակիչներ են զո հվել։ Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ գնալ Հայաստանը՝ մար տական գործողությունները դադարեցնելու համար։
— Հարցն այն չէ, որ հ րադա դարը չի պահպանվել, այլ այն, որ այն նույնիսկ չի գործել։ Քանի որ այն պահին, երբ այն պետք է ուժի մեջ մտներ, Ադրբեջանը նոր հար ձա կումներ ձեռնարկեց։ Երբ խոսքը գնում է փոխզիջումների մասին, Հայաստանը միշտ պատրաստ է եղել դրանց։ Բայց զիջումներ պետք է լինեն երկու կողմից։

Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել փոխզիջումների։ Ահա թե ինչու է այս իրավիճակը զարգանում հենց այդպես։ Այսօր Ադրբեջանն ավելի քիչ պատրաստ է դրան։ Հատկապես այն պատճառով, որ Թուրքիան է կառավարում է այդ գործընթացը։ Թուրքիայի համար դա միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ։ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են դեպի արևելք և հարավ-արևելք նրա ճանապարհին։


— Պատրա՞ստ եք արդյոք հանձնել այդ 7 շրջանները, որպեսզի հասնեք հա կա մար տության քաղաքական կարգավորմանը։
— Դուք գիտեք, որ ես ՀՀ վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը, և պետք է հաշվի առնել ԼՂ ընտրված ղեկավարների որոշումները։

շարունակությունը այստեղ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Եթե միջազգային հանրությունը ոչինչ չձեռնարկի, ապա ԼՂ-ի ժողովուրդը կդառնա ցե ղաս պանության զոհ». Նիկոլ Փաշինյան
error: Content is protected !!