Եթե խրված եք վարկերի մեջ, հետևեք այս օգտակար խորհուրդներին և ազատվեք պարտքերից

Այսօր շատ քչերն են, որ չունեն վարկեր կամ պարտքեր։ Շատերը մի վարկը մարելու համար վերցնում են նորը, և այդպես շարունակ։ Եվ այս կծիկը երբեք չի վերջանում։Այսօր ներկայացնում ենք մի քանի տարբերակ, որոնք ձեզ կօգնեն դուրս գալ դժվար կացությունից։

Առաջին կարևոր խորհուրդը՝ գրի առեք, թե որքան և ում եք պարտք, և երբ պիտի վերադարձնեք գումարը։ Ցանկալի է այս ամենը անել գրաֆիկ կազմելով:

Խորհուրդ երկրորդ՝ աշխատավարձը ստանալուն պես փորձեք կատարել բոլոր վճարումները, որպիսի ուշացումներ չունենաք։Երրորդը՝ հրաժարվեք ոչ առաջնահերթային գնումներ կատարելուց։Մի գնեք այնպիսի իրեր, որոնց անհրաժեշտությունը չկա: Հավատացեք, դեռ կհասցնեք։Խորհուրդ չորրորդ՝ գնեք միայն անհրաժեշտ սննդամթերք։ Խանութ գնացեք արդեն կազմած ցուցակով, այդպես դուք կխուսափեք ավելորդ մթերքներ գնելուց։ Անտարբեր անցեք զեղչերի և ակցիաների կողքով:

Խորհուրդ հինգերորդ՝ վարկերի ամսական վճարումները կատարելուց հետո գումարը բաշխեք մնացած օրերի միջև՝ մինչ հաջորդ աշխատավարձը:Վեցերորդը՝ խանութ գնալիս նախատեսվածից ավել գումար մի վերցրեք: Սա նույնպես կօգնի խուսափել ավելորդ  ծախսերից:Խորհուրդ յոթերորդ՝ եթե ամսվա վերջում ձեզ մոտ գումար է ավելացել, ավելի լավ  է դրանով վճարել վարկը՝ նվազեցնելով մայր գումարը:

Մի կողմ դնելով մետաղադրամները՝ փորձեք գումար հավաքել: Մետաղադրամները հավաքեք սովորական տարրայի մեջ և որոշ ժամանակ անց կտեսնեք արդյունքը:

Վերջին և ամենակարևոր խորհուրդը՝ երբեք մի վերցրեք նոր վարկ հինը մարելու համար: Հակառակ դեպքում ձեր վարկերը երբեք չեն վերջանա և դուք դուրս չեք գա խնդիրների այս անվերջանալի կծիկից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե խրված եք վարկերի մեջ, հետևեք այս օգտակար խորհուրդներին և ազատվեք պարտքերից
error: Content is protected !!